Վենեսուելայում բողոքի ցույցերի ընթացքում զինվորական է զոհվել
1 րոպեի ընթերցում
![Վենեսուելայում բողոքի ցույցերի ընթացքում զինվորական է զոհվել](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/07/30/P1H94sEL1QJzGcTm4jiUElVwqQJ999l7ef2g8p4V.webp)
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վենեսուելայում բողոքի ցույցերի ընթացքում մեկ զինվոր է զոհվել, վիրավորվել են 23 զինվորական և 25 ոստիկան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը։
«23 զինվորական և 25 ոստիկան վիրավորվել են, նրանք բուժօգնություն են ստանում։ Մահացել է ազգային գվարդիայի առաջին սերժանտը՝ պարանոցի հրազենային վնասվածքից», - ասել է նախարարը։