Փարիզ-2024. Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչում են

1 րոպեի ընթերցում

File name: HM2_7693.JPG

ՓԱՐԻԶ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը դուրս եկան մարմնամարզության առանձին վարժությունների եզրափակիչ:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ`  Փարիզի Bercy արենայում ընթացող Օլիմպիական խաղերի մարմնամարզության որակավորման փուլում Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում վաստակեց 14.666 միավոր և 7-րդ տեղով դուրս եկավ եզրափակիչ: Իսկ Վահագն Դավթյանը օղակների վարժությունում արժանացավ 14.733  միավորի և  կրկին 7-րդ տեղով եզրափակչում է:

Եզրափակիչները կկայանան օգոստոսի 4-ին:

Ավելի վաղ Հայաստանի օլիմպիական հավաքականից իրենց ելույթներն ավարտեցին լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և հրաձիգ Էլմիրա Կարապետյանը: Երկուսն էլ չհաղթահարեցին որակավորման փուլի արգելքը: 

 

Վարվառա Հայրապետյան

Հայերեն Français

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում