Իրան

Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 28-ին

1 րոպեի ընթերցում

Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 28-ին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու հուլիսի 28-ին՝ Թեհրանի Իմամ Խոմեյնիի Հուսեյնիայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հավելելով, որ երդմնակալության արարողությանը ներկա են լինելու երկրի տարբեր պաշտոնյաներ, ինչպես նաև ճեմարանների և համալսարանների դասախոսներ, գործարարներ, իրանցի նահատակների մի խումբ ընտանիքներ և այլ երկրների օտարերկրյա դեսպաններ։

Հաղորդվում է, որ երդմնակալության արարողությունը լուսաբանվելու է բազմաթիվ իրանական լրատվամիջոցների և հեռուստատեսությունների միջոցով։

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում