Հայաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է. 

«Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցու­թյամբ։

Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ մեր երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները և բազմոլորտ համագործակցությունը շարունակաբար զարգանում և ընդլայնվում են։ Վստահ եմ, որ վերջերս կատարված փոխադարձ պաշտոնական այցերը, որոնք վկայում են երկկողմ հարաբերությունները խորացնելու՝ մեր երկու կառավարությունների պատրաստակամության մասին, նոր խթան կհանդիսանան Հայաստան-Եգիպտոս փոխգործակցության առավել խորացման համար՝ ի շահ մեր երկու ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել Ձեզ Կահիրեում ինձ և իմ գլխավորած պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունե­լու­թյան համար։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»։

 

Հայերեն العربية English Español Français Русский 中文

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ