Հայաստան

IDBank-ը շարունակում է «Քո կողքին» ծրագիրը

3 րոպեի ընթերցում

IDBank-ը շարունակում է «Քո կողքին» ծրագիրը

 ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն 3 ամիս է, ինչ մեկնարկել է IDBank-ի «Քո կողքին» ծրագիրը հատուկ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Ծրագրի շահառու դարձած 150 երեխայի համար IDBank-ը ամեն ամիս հատկացնում է 40.000 դրամ։

Բանկից տեղեկացնում են, որ այսուհետ աջակցությունը կտրամադրվի շահառու 42 ընտանիքին IDBank-ի լոյալության նոր միավորի՝ idcoin-ի միջոցով։ Այն հնարավոր չէ ո՛չ գնել, ո՛չ փոխանակել, և ո՛չ էլ վաճառել։ Idcoin-ը կարելի է ստանալ միայն որպես նվեր՝ IDBank-ից կամ Իդրամից։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ idcoin-ն արդեն հասանելի է նաև «Քո կողքին» ծրագրի շահառուների համար։

«Նրանք կարող են Idram&IDBank հավելվածում տեսնել idcoin-ները և դրանք ծախսել ըստ ցանկության՝ շուրջ 22 000 վաճառակետերում, որտեղ կա Իդրամ QR-ով վճարման հնարավորություն, այսինքն՝ հոգալ ինչպես կենցաղային հարցեր, այնպես էլ, օրինակ, վճարել երեխայի դասընթացների, խմբակների, կրթական նյութերի համար և այլն», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

Նշենք, որ idcoin կարելի է ստանալ պրոդուկտների, արշավների, հավատարմության այլ ծրագրերի շրջանակում, որոնց մասին կարելի է տեղեկանալ IDBank-ի պաշտոնական կայքից․ այստեղ պարբերաբար կհրապարակվի մանրամասն տեղեկատվություն։

Իսկ idcoin-ով գնումները շատ պարզ են․ ուղղակի անհրաժեշտ է սքանավորել QR կոդը Idram&IDBank հավելվածով և համակարգը, ի թիվս վճարման այլ աղբյուրների, կառաջարկի նաև idcoin-ը։

Չմոռանանք նշել, որ idcoin-ը հնարավոր է օգտագործել նաև կոմբո-վճարումների ժամանակ։ Համակարգն ավտոմատ կառաջարկի վճարել idcoin-ով, և եթե idcoin-ի մնացորդը չբավարարի, ապա գումարի մնացած մասը Ձեր ընտրությամբ կարող է գանձվել ինչպես Ձեր` IDBank-ի քարտերից ու հաշիվներից կամ Իդրամ դրամապանակից, այնպես էլ Idplus լոյալության հարթակում առկա բոնուսներից ու նվեր քարտերից։

«Քո կողքին» ծրագիրը, ինչպես և հայտարարված էր, շարունակվելու է մինչև տարվա վերջ, և շահառուները, ծրագրի պայմաններին համապատասխանելու դեպքում, այս ընթացքում չեն փոփոխվելու։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ


 

44-օրյա պատերազմի մասնակցի ցանկությունն իրականացվել է․ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուն վուլկանացման կետ է հիմնել

Հայաստան

44-օրյա պատերազմի մասնակցի ցանկությունն իրականացվել է․ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուն վուլկանացման կետ է հիմնել

ԲՏԱ նախարարը վերահաստատել է աջակցությունը տելեկոմ ոլորտին․ Մխիթար Հայրապետյանն այցելել է Team Telecom Armenia

Հայաստան

ԲՏԱ նախարարը վերահաստատել է աջակցությունը տելեկոմ ոլորտին․ Մխիթար Հայրապետյանն այցելել է Team Telecom Armenia

Սևանի հյուրանոցում տեղի ունեցած սպանության վարույթով երկու անձ կալանավորվել է

Իրավունք

Սևանի հյուրանոցում տեղի ունեցած սպանության վարույթով երկու անձ կալանավորվել է

Փաստաբանների վերապատրաստման դասընթաց՝ նվիրված վեճերի այլընտրանքային լուծման ժամանակակից մեթոդներին

Հայաստան

Փաստաբանների վերապատրաստման դասընթաց՝ նվիրված վեճերի այլընտրանքային լուծման ժամանակակից մեթոդներին

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 2 անձի մահվան պատճառ դարձած ՀՀ ՊՆ-ի «ՅԱԿ-52» տեսակի ուսումնավարժական ինքնաթիռի վթարի վերաբերյալ

Հայաստան

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 2 անձի մահվան պատճառ դարձած ՀՀ ՊՆ-ի «ՅԱԿ-52» տեսակի ուսումնավարժական ինքնաթիռի վթարի վերաբերյալ

Մեկնարկել է «Սևան ստարտափ սամիթ»-ը. ԲՏԱ նախարարը կարևորել է ձևավորվող մշակույթը

Հայաստան

Մեկնարկել է «Սևան ստարտափ սամիթ»-ը. ԲՏԱ նախարարը կարևորել է ձևավորվող մշակույթը

Սերգեյ Սմբատյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ամերիկյան հյուրախաղերը ձեռքբերում է համարում

Մշակույթ

Սերգեյ Սմբատյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ամերիկյան հյուրախաղերը ձեռքբերում է համարում

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ և անդամ երկրներին Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշման համար

Հայաստան

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ և անդամ երկրներին Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշման համար

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

Քաղաքականություն

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

Աբու Դաբիում կանցկացվի Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողով

Տնտեսություն

Աբու Դաբիում կանցկացվի Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում