Հայաստան

Copilot+ PC-ով ASUS Vivobook S 15․ նորարարության և արտադրողականության իդեալական համադրություն

9 րոպեի ընթերցում

Copilot+ PC-ով ASUS Vivobook S 15․ նորարարության և արտադրողականության իդեալական համադրություն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2024 թվականը նշանավորվեց նոր սերնդի նոթբուքերի թողարկմամբ։ Որպեսզի հասկանանք, ինչքան առաջ են գնացել արտադրողները, պետք է ուշադրություն դարձնենք արհեստական բանականությամբ (AI) տեխնոլոգիաների լայն կիրառմանը։ Իհարկե, մենք նկատի ունենք ASUS Vivobook S 15 Copilot+ նոր «խելացի սուպերհամակարգիչը»:

Մի կողմից, Vivobook S 15-ը մի սարք է, որը նման է սովորական խնդիրների լուծման համար նախատեսված ունիվերսալ նոթբուքի։ Այնուամենայնիվ, ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Նոթբուքը սնուցվում է նոր Snapdragon X Elite պրոցեսորով, որն օժտված է հեղափոխական առանձնահատկություններով և AI-ի կիրառմամբ:

Այս հոդվածում մենք կանդրադառնանք նոթբուքի բնութագրերին և կպարզենք, արդյոք եզակի գործառույթները և Copilot+-ի ինտեգրումը կարող են համատեղվել պորտատիվության ու թեթևության հետ, ինչը չափազանց կարևոր գործոն է նոթբուքերի համար։

Որո՞նք են Snapdragon X Elite պրոցեսորի առավելությունները

Մինչև 45 Վտ ջերմային փաթեթով Snapdragon X Elite պրոցեսորն ապահովում է հզորություն և արտադրոականություն, որի շնորհիվ այս սարքը դառնում է իդեալական մի շարք առաջադրանքների համար: Առաջին հերթին այն արագությամբ գերազանցում է մրցակիցներին։ ASUS Vivobook S 15-ը Snapdragon X Elite պրոցեսորով (45 Վտ) աշխատում է 31,25%-ով ավելի արագ: Ներկառուցված նեյրոնային պրոցեսորն ապահովում է արհեստական բանականության բարձր մշակման արդյունավետություն՝ 45 TOPS: Qualcomm-ը ծրագրավորողներին առաջարկում է AI-Stack՝  AI-ով աշխատող ծրագրային լուծումներ արագ ստեղծելու համար:

Այն նաև պատասխանատու է մարտկոցի ռեկորդային երկարատև աշխատանքի համար, ինչը կարևորագույն հատկանիշներից մեկն է, որը մենք գնահատում ենք նոթբուքերի մեջ: Vivobook S 15-ն առաջարկում է մինչև 18 ժամ մարտկոցի աշխատանք՝ նախապես տեղադրված Windows 11-ով:

Նորարական Copilot գործառութը

Նոթբուքը բացելուց հետո օգտատերերն անմիջապես կնկատեն այս նորամուծությունը։ Խոսքը Copilot+ ստեղի մասին է, որն առաջարկում է բազմաթիվ եզակի հնարավորություններ: AI օգնականը, օրինակ, կարող է օգտագործվել իրական ժամանակում ենթագրեր ստեղծելու, խաղերում ավտոմատ կերպով Super-Resolution մասշտաբավորման կամ պատկերներ ստեղծելու համար:

Բացի դրանից, Vivobook S 15-ի վրա կարող եք փորձարկել ASUS-ի AI գործառույթները: Դրանք հեշտացնում են ձեր մեդիա գրադարանի կազմակերպումը StoryCube հավելվածի միջոցով՝ լուսանկարներն ու տեսանյութերը ավտոմատ կերպով դասակարգելու համար: Այս AI հավելվածը արդյունավետորեն դասակարգում է բովանդակությունը։

ASUS-ը նաև մտածել է անվտանգության և գաղտնիության մասին: Ադապտիվ մթնեցմամբ խելացի տեսախցիկը խամրեցնում է էկրանը, երբ օգտատերը շրջվում է էկրանից այն կողմ և ավտոմատ կերպով բլոկավորում է նոթբուքը, երբ օգտատերը հեռանում է: Այս գործառույթներն օգնում են պաշտպանել ձեր անձնական տվյալները և սարքն ավելի անվտանգ դարձնել:

Ինքնավարություն և մարտկոց 

Հատկապես արժե նշել Vivobook S 15-ի էներգաարդյունավետությունը, այն էլ՝ բարձր լուծաչափով OLED էկրանով։ Ինչպես արդեն նշել ենք, այն հագեցած է նորարար Snapdragon X Elite պրոցեսորով և Windows նոթբուքի համար ապահովում է մարտկոցի ռեկորդային կյանք: Սակայն պետք է հիշել նաև հզոր 70 Վտ/ժ հզորությամբ մարտկոցի մասին, որի շնորհիվ սարքը կարող է աշխատել մինչև 18 ժամ՝ առանց վերալիցքավորման։

Մարտկոցի կյանքը նույնպես բարելավվել է նախկին մոդելների համեմատ: Այն նախատեսված է 1200 լիարժեք լիցքաթափման/լիցքավորման ցիկլերի համար, ինչը 20%-ով ավելի է նախորդ մոդելների հետ համեմատ: USB-C-ի միջոցով արագ լիցքավորումը թույլ է տալիս լիցքավորել ձեր մարտկոցը 0-ից մինչև 60% ընդամենը 49 րոպեում՝ օգտատերերին առաջարկելով առավելագույն շարժունակություն:

Երկար մարտկոցի աշխատանքի հետ մեկտեղ նոթբուքը նաև շատ թեթև է: Այն կշռում է ընդամենը 1,42 կգ և ունի 14,7 մմ հաստություն։ Հենց այս հատկությունների շնորհիվ  այս սարքն իդեալական է երկար ժամանակ շարժման մեջ գնտվող և ճամփորդությունների ժամանակ նոթբուքը օգտագործել նախընտրողների համար։

Տպավորիչ OLED էկրան

ASUS նոթբուքերի առանձնահատկություններից է Lumina OLED էկրանների օգտագործումը ծայրահեղ բարակ և հզոր սարքերում: Այս դեպքում էլ ամեն ինչ անփոփոխ է։ OLED էկրան՝ 16:9 կողմի հարաբերակցությամբ, 2880 x 1620 պիքսել կետայնությունով, և 120 Հց թարմացման արագությամբ:

Էկրանն ունի Pantone հավաստագիր, ինչը երաշխավորում է գույների բարձր ճշգրտություն՝ անկախ էկրանի պայծառությունից: Բացի գույների պայծառությունից և հստակությունից (գունային գամման կազմում է DCI-P3-ի 100% տարածությունը), էկրանն ապահովում է ցայտագունության ամենաբարձր մակարդակը (1,000,000:1) և չափազանց ցածր արձագանքման ժամանակը՝ 0,2 մվ, ինչը զգալիորեն գերազանցում է LCD էկրաններին: Բացի լուսանկարների և տեսանյութերի խմբագրումից, այս ցուցանիշը շատ կարևոր է նաև խաղերի սիրահարների համար։ Բացի դրանից, մուգ ֆոնով տեսանյութ դիտելիս կնկատեք, թե որքան արտահայտիչ է սև գույնը:

Այս պարզությունը հատկապես գնահատվում է լուսանկարների և վիդեո ֆայլերի հետ աշխատելիս: Սա թույլ է տալիս խմբագիրներին տեսնել ամենափոքր դետալները և առավելագույն ճշգրտությամբ կարգավորել գունային պալիտրան: Միաժամանակ էկրանի առաջ երկար աշխատելիս հոգնածություն չեք զգա․ընկերությունը հոգացել է անվտանգության մասին՝ 70%-ով նվազեցնելով վնասակար կապույտ լույսի արտանետումը։

Ունիվերսալ նոթբուքի ոճային դիզայնը

Նոթբուքը բավականին մինիմալիստական ​​տեսք ունի: Դիմացկուն կոնստրուկցիա, ոչ մի պայծառ կամ փայլուն դետալ: Հանգիստ սև և կապույտ գույներ, իսկ կափարիչի վրա չկան որևէ դիզայներական լուծումներ, բացի տարբերանշանից։ 

Էկրանը բացվում է 180 աստիճանով, ինչն անփոխարինելի է պրեզենտացիաների համար։ Այն հագեցած է հարմարավետ, ցածր աղմուկի մակարդակ ապահովող ErgoSense ստեղնաշարով և թվային բլոկով: Նորույթներից է էմոջիների ստեղը և, իհարկե, հատուկ Copilot ստեղը՝ AI օգնականին արագ «կանչելու» համար: Բարելավվել է սենսորային վահանակի սեղմելու խորությունը:

Բարձր արտադրողականության հետևանքով սարքի գերտաքացումը կանխելու նպատակով Vivobook S 15-ը հագեցած է ASUS IceCool հովացման համակարգով: Երկու օդափոխիչները հեռացնում են ջերմությունը պրոցեսորից և թույլ են տալիս ապահով աշխատել շատ ռեսուրս պահանջող հավելվածների հետ: Բացի դրանից, օգտագործելով MyASUS-ի ծառայությունները, կարող եք ընտրել օդափոխիչի լուռ ռեժիմը:

Համատեղելիությունն ու MyASUS գործիքակազմը

Vivobook S 15-ն առաջարկում է բոլոր անհրաժեշտ ինտերֆեյսները, ներառյալ երկու USB4 պորտերը՝ տվյալների արագ փոխանցման և լիցքավորման համար: Qualcomm FastConnect 7800 անլար մոդուլի շնորհիվ սարքն աջակցում է ամենաարագ Wi-Fi ստանդարտին: Այսինքն՝ օգտատերը ավտոմատ կերպով ստանում է ամենաուժեղ սիգնալ ունեցող մուտքի կետը։ Բացի դրանից, այն թույլ է տալիս միաժամանակ միացնել մինչև երեք զույգ Bluetooth ականջակալներ՝ ընդլայնելով ձեր ժամանցի և հաղորդակցման հնարավորությունները:

Ինչպես մյուս մոդելների դեպքում, Vivobook S 15-ի վրա հասանելի է MyASUS հավելվածը։ Այն ներկայացնում է տարբեր ծառայությունների հավաքածու, որն օգնում է ձեզ առավել արդյունավետ օգտագործել նոթբուքի հնարավորությունները: Օրինակ, GlideX-ը, որը թույլ է տալիս Vivobook-ը միացնել այլ սարքերին, ինչպես նաև ScreenXpert-ը, որն ապահովում է պատուհանների հետ հարմարավետ աշխատանք մի քանի էկրանի վրա։

Ամփոփում

ASUS Vivobook S 15 OLED-ը ունիվերսալ մուլտիմեդիա նոթբուք է, որը շատ հարմար է տարբեր մասնագետների և լայն շրջանակի առաջադրանքներ կատարելու համար: Snapdragon X Elite պրոցեսորի շնորհիվ այն հագեցած է բարձր արտադրողականությամբ, ինչի արդյունքում ապահովվում է մարտկոցի երկարատև կյանքը, էներգաարդյունավետությունը և վերջին AI տեխնոլոգիաների աշխատանքը:

Windows-ը հիանալի աշխատում է այս սարքի վրա՝ աջակցելով մեծ թվով հավելվածների: Նշենք, որ սա Copilot+ ստանդարտի առաջին ASUS համակարգիչն է և այն արդեն առաջարկում է հեղափոխական տեխնոլոգիաներ և հարմարավետության բարձր մակարդակ։

ASUS Vivobook S 15-ը Copilot+-ով նորարարության և հարմարավետության կատարյալ համադրություն է:

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց

Քաղաքականություն

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց

Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ սկսում է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը

Քաղաքականություն

Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ սկսում է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Սյունիքում հրաձգարանի հարևանությամբ տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին

Իրավունք

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Սյունիքում հրաձգարանի հարևանությամբ տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին

Տիգրան Մկրտչյանը Հունաստանի վարչապետի գրասենյակի համակարգողին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերները

Քաղաքականություն

Տիգրան Մկրտչյանը Հունաստանի վարչապետի գրասենյակի համակարգողին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերները

Podcast-Հարց բժշկին. մաշկի խնամքը պետք է իրականացնել վաղ տարիքից, որպեսզի հետագայում ավելի հեշտ լինի  այն պահպանել

Հատուկ նախագծեր

Podcast-Հարց բժշկին. մաշկի խնամքը պետք է իրականացնել վաղ տարիքից, որպեսզի հետագայում ավելի հեշտ լինի այն պահպանել

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի. հարցազրույց շվեդ պատգամավորի հետ

Քաղաքականություն

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի. հարցազրույց շվեդ պատգամավորի հետ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». ինձ համար լողը նման է կնոջ. Արթուր Բարսեղյան

Սպորտ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». ինձ համար լողը նման է կնոջ. Արթուր Բարսեղյան

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ

Պատահարներ

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին

Արտաքին քաղաքականություն

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին

Փրկարարներն իրականացրել են պատուհանի ապակու ապամոնտաժման աշխատանքներ

Պատահար

Փրկարարներն իրականացրել են պատուհանի ապակու ապամոնտաժման աշխատանքներ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում