Ռուսաստան

Նովոսիբիրսկում 22-ամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել

1 րոպեի ընթերցում

Նովոսիբիրսկում 22-ամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում 22-ամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջադեպի տեսանյութը տարածել է «Mash» տելեգրամ ալիքը։

Նշվում է, որ 22-ամյա աղջիկն ընկել է գազոնի վրա։ Ընկնելու հետևանքով նա վնասել է թոքերը, սակայն կարողացել է ինքնուրույն նստել և շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում