Չինաստան

Չինաստանում կամրջի փլուզման հետևանքով ավելի քան 30 մարդ համարվում է անհետ կորած

1 րոպեի ընթերցում

Չինաստանում կամրջի փլուզման հետևանքով ավելի քան 30 մարդ համարվում է անհետ կորած

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավելի քան 30 մարդ անհետ կորել է Չինաստանի հյուսիսարևմտյան Շենսի նահանգում ճանապարհային կամրջի փլուզման հետևանքով, ինչի հետևանքով զոհվել է 11 մարդ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ 

Հաղորդագրության համաձայն՝ ուրբաթ օրը մոտավորապես ժամը 20.40-ին Շանսի նահանգի Շանլուո քաղաքի Չժաշույ կոմսությունում հորդառատ անձրևների հետևանքով ճանապարհային կամրջի մի մասը փլուզվել է, ինչի հետևանքով մեքենաներն ընկել են գետը։

«Նախնական ստուգմամբ պարզվել է, որ մոտ 20 տրանսպորտային միջոց և ավելի քան 30 մարդ անհետ կորած են համարվում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փրկարարները հայտնաբերել են գետն ընկած հինգ ավտոմեքենա, 11 մարդ զոհվել է։ Ներկայումս փրկարարական աշխատանքները շարունակվում են։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում