ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության ղեկավար Վասիլիս Մարագոսը հայտարարել է, որ ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցությանը, այդ թվում՝ մշակութային համագործակցությանն ու պատմամշակութային ժառանգության պահպանմանը՝ աջակցելով համապատասխան նախագծերի իրականացմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում ԵՄ դեսպանն այս մասին հայտարարեց Մատենադարանում մեկնարկած Հայագիտական միջազգային կոնգրեսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ։

Դեսպան Մարագոսը Եվրոպական միության անունից ողջունեց Կոնգրեսին մասնակցող օտարերկրյա հյուրերին՝ նշելով, որ իր համար հատկապես հաճելի է այն հանգամանքը, որը մասնակիցներից շատերը եկել են հենց Եվրամիության անդամ երկրներից: 

«Եվրամիությունը մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի հետ համագործակցությանը, այդ թվում՝ մշակութային համագործակցությանը և պատմամշակութային ժառանգության պահպանմանը։ Հետևաբար, այս Կոնգրեսը կարևոր դիրք է զբաղեցնում, քանի որ այն ստեղծում է համագործակցային հետազոտությունների միջավայր, բայց նաև պահպանում է Հայաստանի հարուստ, հնագույն ժառանգությունը, որն էլ Կոնգրեսի նպատակներից մեկն է։ 

Եվրամիությունը և Հայաստանը համագործակցում են շատ կարևոր համաձայնագրի միջոցով, որը մենք ունենք։ Խոսքը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին է՝ ստորագրված դեռևս 2017 թվականին: Եվ այս համաձայնագիրը ներառում է համագործակցության բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ մշակույթի ոլորտը։ Այն ընդգծում է միջմշակութային երկխոսությունը, համագործակցությունը, բազմազանությունը, բայց նաև Հայաստանի մշակութային և պատմական ժառանգության պահպանումը, որը համաշխարհային ժառանգություն է, բայց նաև եվրոպական ժառանգություն, քրիստոնեական ժառանգություն», - իր խոսքում նշեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:  

Խոսելով կրթության ոլորտի մասին՝ Մարագոսը նշել է, որ Եվրամիությունը աջակցում է ազգային կրթական ռազմավարության իրականացմանը:  

«Մենք ունենք 32 մլն եվրոյի բյուջետային աջակցության ծրագիր, որը նախատեսված է մինչև 2025թ թվականը։ Բյուջետային աջակցության այս ծրագիրը նպատակ ունի բարձրացնել հայկական կրթության և հայ աշակերտների մրցունակությունը, մասնավորապես մրցունակ տնտեսություն ունենալու, բայց նաև ներառական հասարակություն ունենալու առումով: Եվրամիությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի հետ նաև հետազոտությունների և նորարարության ոլորտում», - ընդգծեց դեսպանը՝ շեշտելով, որ ԵՄ-ն նաև հանձնառու է ֆինանսավորել և աջակցել Հայաստանում մշակութային նախաձեռնություններին։ 

Հայերեն English Français Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով