Եվրոպա

Լեհաստանը կտրուկ կավելացնի զինվորականների թվաքանակը Բելառուսի հետ սահմանին

2 րոպեի ընթերցում

Լեհաստանը կտրուկ կավելացնի զինվորականների թվաքանակը Բելառուսի հետ սահմանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին զինվորականների թվաքանակը կավելացնի գրեթե երեք անգամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը։

«Օգոստոսի 1-ից կսկսվի նոր առաքելություն։ Կավարտվեն երկու գործողություններ՝ մեկը՝ ուսուցողական, իսկ մյուսն՝ ուղղված սահմանի պաշտպանությանը։ Կստեղծվի «Անվտանգ Պոդլասիե» գործողությունը, որին կմասնակցի մինչև 17 000 զինծառայող», - ասված է հաղորդագրության մեջ։

Նախարարությունը նշել է, որ ներկայում Բելառուսի հետ սահմանին մոտ 6000 զինվոր կա։ Ըստ հայտարարության՝ համապատասխան դիմումների դեպքում սահման կուղարկվեն լրացուցիչ ուժեր և ռեսուրսներ։ 

2021 թվականի կեսերին մի քանի հազար միգրանտներ էին հավաքվել լեհ-բելառուսական սահմանին՝ ԵՄ երկրներում  հայտնվելու հույսով։ Այդ ժամանակվանից հետո ամեն ամիս մի քանի հարյուր անօրինական ներգաղթյալներ փորձում են մուտք գործել Լեհաստան։ Լեհաստանի իշխանություններն ուժեղացրել են սահմանային պահպանությունը. նրանք կենտրոնացրել են զինվորականների և կասեցնում են անօրինական ներգաղթյալների փորձերը՝ մեղադրելով Մինսկին միգրացիոն ճգնաժամի մեջ։

Այդ բոլոր մեղադրանքները Բելառուսը ժխտում է՝ հայտարարելով, որ Լեհաստանը բռնի կերպով միգրանտներին վտարում է իր տարածք և արհեստականորեն սրում է փախստականների հետ կապված իրավիճակը։ 

Լեհաստանն արդեն արգելափակոց է կառուցել Բելառուսի հետ սահմանին։ Պարսպի երկարությունը 186 կիլոմետր է, բարձրությունը՝ հինգ մետր։ Դրա արժեքը կազմում է 1,6 միլիարդ զլոտի (մոտ 400 միլիոն դոլար):

ՀՀ վարչապետը Լոնդոնում մասնակցել է «Պաշտպանելով և ապահովելով ժողովրդավարությունը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը

Եվրոպա

ՀՀ վարչապետը Լոնդոնում մասնակցել է «Պաշտպանելով և ապահովելով ժողովրդավարությունը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը

Ֆրանսիան դատապարտել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի ընդունումը Քնեսեթի կողմից

Մերձավոր Արևելք

Ֆրանսիան դատապարտել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի ընդունումը Քնեսեթի կողմից

Սուեզի ջրանցքի եկամուտներն ավելի քան 20 %-ով նվազել են Կարմիր ծովում տիրող իրադրության պատճառով

Աշխարհ

Սուեզի ջրանցքի եկամուտներն ավելի քան 20 %-ով նվազել են Կարմիր ծովում տիրող իրադրության պատճառով

Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերընտրվել է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում

Եվրոպա

Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերընտրվել է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի բացմանը

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի բացմանը

Իր վերընտրման շուրջ քվեարկությունից առաջ ֆոն դեր Լայենը խոստացել է պայքարել ուժեղ Եվրոպայի համար

Եվրոպա

Իր վերընտրման շուրջ քվեարկությունից առաջ ֆոն դեր Լայենը խոստացել է պայքարել ուժեղ Եվրոպայի համար

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆինլանդիայի նախագահի հանդիպումը

Քաղաքականություն

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆինլանդիայի նախագահի հանդիպումը

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 38 %-ը

Մերձավոր Արևելք

Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 38 %-ը

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Նիդեռլանդների նորընտիր վարչապետի հետ

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Նիդեռլանդների նորընտիր վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում