Հայաստան

PR-ի համաշխարհային օրը Հայաստանում նշանավորվեց մրցանակաբաշխությամբ

7 րոպեի ընթերցում

PR-ի համաշխարհային օրը Հայաստանում նշանավորվեց մրցանակաբաշխությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայտնի են «Հայկական PR մրցանակաբաշխություն 2024»-ի հաղթողները. 2016 թվականից անցկացվող մրցանակաբաշխությանն այս տարի ավելացել է ևս երկու անվանակարգ՝ «Տարվա թվային PR» և «Տարվա թվային ինֆլուենսեր»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայկական PR ասոցիացիան» 2016 թվականից իրականացնում է ոլորտային գիտական հետազոտություններ, որոնց արդյունքներն ամփոփվում են Հայկական PR մրցանակաբաշխության ժամանակ։

Հայկական PR ասոցիացիայի նախագահ, Հայկական PR դպրոցի հիմնադիր, Eventiada միջազգային PR մրցանակաբաշխության ժյուրիի անդամ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Աստղիկ Ավետիսյանը նշեց, որ ասոցիացիայի գիտահետազոտական կենտրոնը տարվա ընթացքում ուսումնասիրում է տարբեր ոլորտներում հանրության ուշադրությանն արժանացած ծրագրերն ու նախաձեռնությունները, իրականացված արշավներն ու հնարքները, պետական հաստատությունների կողմից վարվող հաղորդակցային քաղաքականությունը, հանրային կապերի մասնագետների աշխատանքը, զանգվածային լրատվության միջոցների և հանրային կապերի մասնագետների փոխհարաբերությունները։

«Ռազմավարական հաղորդակցությունը հնարավորություն է տալիս կազմակերպություններին արդյունավետ հաղորդակցվել իրենց թիրախային լսարանների հետ, ձևավորել և պահպանել իրենց հեղինակությունը, ինչպես նաև արագ արձագանքել ճգնաժամային իրավիճակներին։ Հայաստանում հանրային կապերի ոլորտը զարգացման հետաքրքիր փուլում է, մենք այսօր ունենք պրոֆեսիոնալ PR մասնագետներ, որոնք ձգտում են նորարարական լուծումներով ներկայանալ  կիրառելով՝ առաջադեմ մեթոդներ և տեխնոլոգիաներ։

Սակայն մենք այնպիսի իրավիճակում ենք, երբ շատ ղեկավարներ նախընտրում են հասարակության հետ շփվել ուղիղ հաղորդակցության միջոցով` քարոզչական մեթոդներ օգտագործելով և անտեսելով հետադարձ կապի կարևորությունը։ Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ եկել է ղեկավարների կրթման ժամանակը, այն ղեկավարների, որոնք անտեսում են հասարակության հետ հաղորդակցումը։ Հանրային կապերի ոլորտում հաջողությունը կախված է ռազմավարական և ստեղծարար մտածողությունից, ճկունությունից և գաղափարներ առաջխաղացնելու պատրաստակամությունից»,- նշեց Աստղիկ Ավետիսյանը։

«Հայկական PR ասոցիացիան» հետազոտության ընթացքում հարցման է ենթարկել թվով 9800 մարդ, որից 6700-ը` կին և 3100-ը` տղամարդ: Խորքային և մանրամասն հարցազրույցներ են իրականացվել 280 ոլորտային մասնագետների հետ։ Փորձագիտական հարցման է ենթարկվել 120 հանրային կապերի մասնագետ, 99 տարբեր լրատվամիջոցներում՝ աշխատող լրագրողներ։ Իրականացվել է 42 ֆոկուս խմբային հանդիպում, յուրաքանչյուր խմբում՝ 12 ներկայացուցիչ, ընդհանուր հաշվով 504 մարդ, որից 287-ը կին, 217-ը՝ տղամարդ, որից 16-25 տարեկան 105 հոգի, 25-35` 80, 35-45` 159, 45-60` 81 և 60-ից բարձր՝ 79 մարդ: Ֆոկուս խմբերում ներառվել են ինչպես մայրաքաղաքային, այնպես էլ Հայաստանի տարբեր համայնքների ներկայացուցիչներ։ Դիտարկվել են սոցիալական մեդիան, ԶԼՄ-ներն ու տեղեկատվական տարբեր ալիքներ։

Հարցումներից և որակական վերլուծությունից հետո ավտոմատացված համակարգերի միջոցով իրականացվել է քանակական վերլուծություն, որից առանձնացվել է լավագույն տասնյակը, հետագայում՝ նաև լավագույն եռյակը։ Իսկ լավագույնին փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրել են պրոֆեսիոնալ և հեղինակավոր մասնագիտական հանձնաժողովի անդամները։

Մշակութային բազմաթիվ ծրագրերի և նախաձեռնությունների հանրայնացման համար հատուկ մրցանակի արժանացավ Դավիթ Գրիգորյանը։ Գոռ Փելեշյանը նույնպես ստացավ հատուկ մրցանակ՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնը հանրային մեծ լսարաններին հասանելի դարձնելու համար։

Տարվա մամուլի քարտուղար հայտարարվեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ 

Հայաստանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հաղթող ճանաչվեց իմիջային PR անվանակարգում։

Տարվա իրադարձությունը համարվեց «Ապագա հայկականը» համաժողովը, տարվա քաղաքական գործիչը՝ Արմեն Աշոտյանը, հանրային գործիչը` Ռուբեն Վարդանյանը, տարվա նախաձեռնություն ճանաչվեց «Հայաքվե»-ն, նորարարական PR` «Ինժեներական քաղաքը», իսկ տարվա մշակութային PR` «Օպերա բաց երկնքի տակ» նախաձեռնությունը։

Թվային PR անվանակարգում հաղթող ճանաչվեց Թովմաս Առաքելյանի «Քրիստոնեական արժեքների հանրայնացում», նախագիծը։ «Ֆեստիվառ» մշակութային փառատոնը մրցանակի արժանացավ տարվա PR տեխնոլոգիա անվանակարգում, լավագույն ԶԼՄ ճանաչվեց Արցախի հանրային հեռուստաընկերությունը, իսկ Զարթոնք մեդիան՝ Սփյուռքի լավագույն ԶԼՄ։ Տարվա ճգնաժամային կառավարում անվանակարգում մրցանակ ստացավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, կորպորատիվ PR անավակարգում լավագույնը ճանաչվեց Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։ 

Տարվա թվային ինֆլուենսեր ճանաչվեց՝ Կամո Թովմասյանը (Կամոբլոգ)։ Կազմակերպիչները նշեցին՝ այս անվանակարգը մրցանակաբաշխության ցանկում նոր է և ամեն տարի ընտրվելու է միայն մեկ հոգի։ 

Մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի նախագահն է՝ Վազրիկ Բազիլը (հաղորդակցության գերմանացի հայտնի մասնագետ, դասախոս, ճառագիր), իսկ հանձնաժողովի անդամներն են՝ Հրաչուհի-Մերի Պողոսյանը (Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի պրոֆեսոր), Միրօ Խանզադյան՝ ամերիկահայ PR մասնագետ, լրագրող, «Global Hye & Associates» ընկերության հիմնադիր, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ, Գերմանիայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան Յենայի համալսարանի քաղաքագիտության ինստիտուտի հրավիրյալ գիտնական Աշոտ Ալեքսանյանը, Ռուզաննա Իվանյանը՝ քաղաքական գիտությունների թեկնածու, Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանի ժուռնալիստիկայի և մեդիատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, հաղորդակցության և PR խորհրդատու, Գազպրոմ Արմենիայի հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը և Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, Հայկական PR դպրոցի հիմնադիր Աստղիկ Ավետիսյանը:

Գիտահետազոտական խմբի ղեկավարն է Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ, կրթության և գիտության ոլորտի միջազգային խորհրդատու և փորձագետ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը։

Կենտրոնական Մակեդոնիայի մարզպետը Հայաստանում կծանոթանա տնտեսական և միջմարզային համագործակցությունը խթանելու հնարավորություններին

Արտաքին քաղաքականություն

Կենտրոնական Մակեդոնիայի մարզպետը Հայաստանում կծանոթանա տնտեսական և միջմարզային համագործակցությունը խթանելու հնարավորություններին

Եղեգնաձորում և Վարդենիսում էլեկտրական շչակներ են գործարկվելու

Մարզեր

Եղեգնաձորում և Վարդենիսում էլեկտրական շչակներ են գործարկվելու

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վճռով հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 350 մլն դրամի գույք

Իրավունք

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վճռով հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 350 մլն դրամի գույք

Տավուշի մարզի մեկ և Արագածոտնի մարզի երեք համայնքներում անցկացվելու են բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման թեմայով վարժանքներ

Մարզեր

Տավուշի մարզի մեկ և Արագածոտնի մարզի երեք համայնքներում անցկացվելու են բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման թեմայով վարժանքներ

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստան

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում

Երևան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը

Հայաստան

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը

Հունիսին Հայաստանում աննշան գնաճ է արձանագրվել

Տնտեսություն

Հունիսին Հայաստանում աննշան գնաճ է արձանագրվել

Հայաստանը վճռական է խաղաղության հասնելու իր ջանքերում. ՀՀ ԱԳ նախարար

Քաղաքականություն

Հայաստանը վճռական է խաղաղության հասնելու իր ջանքերում. ՀՀ ԱԳ նախարար

Հուլիսի 17-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 17-ի միջոցառումների անոնս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում