Հայաստան

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը

3 րոպեի ընթերցում

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ,16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում հուլիսի 14-ին  ցուցադրվել է «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմը: Ֆիլմի առաջին փակ ցուցադրությունը տեղի էր ունեցել հեղինակավոր բիենալեի բացառիկ իրադարձությունից ուղիղ 100 տարի անց՝ հունիսի 17-ին, Վենետիկի Ռամո դե լա Տանա 2124ա հասցեում գտնվող AKNEYE ֆիջիթալ տարածքում: 

Հայաստանում կազմակերպված միջոցառմանը ներկա էին Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը, Ֆասթ Մեդիայի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը, Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանը, Մարտիրոս Սարյանի թոռնուհի Ռուզան Սարյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, «ՍԱՐԵՐ» մշակութային ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Էռնա Ռևազովան, հայտնի արվեստագետներ և մշակույթի գործիչներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն իր ելույթում նշել է. «Այս տարի առաջին անգամ մասնավոր-պետական համագործակցության արդյունքում AKNEYE նախագծի շնորհիվ ունեցանք երկրորդ տաղավարը Հայաստանից: Ֆասթեքսն օգնեց մեզ իրագործել մեր պաշտոնական տաղավարը, ինչը շատ կարևոր է պետության և հասարակության համար, քանի որ, ինչպես գիտեք, Վենետիկի բիենալեն ամենակարևորն է ժամանակակից արվեստների ոլորտում»:

Համատեղ ջանքերով իրականացված այս հիանալի նախագծին անդրադարձավ նաև Ավետիք Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանը. «100 տարին անցավ մի վայրկյանի պես. գուցե ընդհանուր ժամանակի և տարածության մեջ, բայց երբ մտովի պատկերացնում ես, թե այդ 100 տարվա մեջ ինչեր եղան և՛ Հայաստանում, և՛ աշխարհում, շատ լավ է, որ Հայաստանի Հանրապետությունն այսքան տարի անց կարողացավ ուժեր գտնել, և արվեստի մեկենասներն ու նախարարությունը կազմակերպեցին աշխարհի ամենահայտնի միջոցառումներից մեկում՝ Վենետիկի բիենալեում Հայաստանը 100 տարի հետո պատկերող այդ շատ գեղեցիկ միջոցառումը»:

Ելույթներին հաջորդեց մեկ դար առաջ Մարտիրոս Սարյանի ջանքերով Վենետիկի 14-րդ բիենալեին Հայաստանի մասնակցության մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը: Ամբողջական տարբերակը հնարավոր է տեսնել այս հղումով

Միջոցառման ավարտին դաշնամուրի և կլարնետի ստեղծագործություններով են ներկայացել միջազգային մրցույթների դափնեկիրներ, ՀԲԸՄ մրցույթի Գրան պրիի հաղթողներ Էլեն Հարությունյանը և Ավագ Ավագյանը, ջութակահար Իվանե Եսայանը:

Fastex-ի մասին

 Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։   

Եղեգնաձորում և Վարդենիսում էլեկտրական շչակներ են գործարկվելու

Մարզեր

Եղեգնաձորում և Վարդենիսում էլեկտրական շչակներ են գործարկվելու

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վճռով հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 350 մլն դրամի գույք

Իրավունք

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վճռով հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 350 մլն դրամի գույք

Տավուշի մարզի մեկ և Արագածոտնի մարզի երեք համայնքներում անցկացվելու են բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման թեմայով վարժանքներ

Մարզեր

Տավուշի մարզի մեկ և Արագածոտնի մարզի երեք համայնքներում անցկացվելու են բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման թեմայով վարժանքներ

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստան

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում

Երևան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում

Հունիսին Հայաստանում աննշան գնաճ է արձանագրվել

Տնտեսություն

Հունիսին Հայաստանում աննշան գնաճ է արձանագրվել

Հայաստանը վճռական է խաղաղության հասնելու իր ջանքերում. ՀՀ ԱԳ նախարար

Քաղաքականություն

Հայաստանը վճռական է խաղաղության հասնելու իր ջանքերում. ՀՀ ԱԳ նախարար

Հուլիսի 17-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 17-ի միջոցառումների անոնս

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Միացյալ Նահանգներ

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Դեպի Հայաստան և Հայաստանից դրամական փոխանցումները կտրուկ պակասել են

Տնտեսություն

Դեպի Հայաստան և Հայաստանից դրամական փոխանցումները կտրուկ պակասել են

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում