Հայաստան

Աննա Հակոբյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին է ներկայացրել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործունեությունը

6 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին է ներկայացրել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրավերով Հայաստանում հավատարմագրված դիվանագետներն այցելել են «Իմ քայլը» հիմնադրամ, ծանոթացել ավարտված, իրականացվող և իրականացման փուլում գտնվող ծրագրերին: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է հիմնադրամի կայքում տեղ գտած հաղորդագրությունից, Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին հրավերն ընդունելու համար, կիսվել հիմնադրամի տեսլականով, առաքելությամբ և աշխատանքի արդյունքներով: 

««Օգնիր մարդուն ոտքի կանգնել, իսկ կանգուն մնալը թող իր սեփական ոտքերին». «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հավատարիմ է այս փիլիսոփայությանը և այս եզակի մարդասիրական առաքելությանը»,- շեշտել է Աննա Հակոբյանը: 

Հիմնադրամի առաքելությունն ամփոփ ներկայացնելով՝ գործադիր տնօրենն ընդգծել է, որ հիմնադրումից՝ 2018 թվականից ի վեր, «Իմ քայլը» հիմնադրամը կազմակերպել, մշակել և իրականացրել է երկարաժամկետ զարգացման ծրագրեր ամբողջ երկրի տարածքում՝ կրթության, մասնագիտական ​​կողմնորոշման, գիտության, տեխնոլոգիաների, տնտեսական ու սոցիալական զարգացման և հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական ​​վերապատրաստման ոլորտներում, որոնք հիմնադրամի ռազմավարական նպատակներին հասնելու հիմնական հիմնասյուներն են: 

«Հիմնադրամը կենտրոնացած է Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման վրա, որպեսզի յուրաքանչյուր անհատ դառնա ինքնաբավ և ունենա արժանապատիվ կյանք, ինչը դրական մեծ ազդեցություն կունենա»,- նշել է նա: 

Աննա Հակոբյանը նկատել է, որ հիմնադրամի գործադրած ջանքերը բազմապատկելու գործում դիվանագետները կարող են կարևոր դեր ստանձնել:

«Որպես դեսպաններ, դուք եզակի և ազդեցիկ դիրք եք զբաղեցնում միջազգային գործակցության, մշակութային փոխըմբռնման խթանման գործում, և ձեր աջակցությունը կարող է էլ ավելի մեծ ազդեցություն ունենալ՝ բարձրացնելով իրազեկվածությունը, նպաստելով ձեր երկրներում համախոհ կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի հետ գործընկերությանը՝ ձեր հարթակների, կապերի և դիվանագիտական ​​օղակների օգտագործման միջոցով: Ձեր աջակցությունը ռեսուրսների մոբիլիզացման գործում՝ լինի դա ֆինանսավորման, իրական ներդրումների կամ մասնագետների, փորձի փոխանակման միջոցով, կարող է էապես բարձրացնել մեր կարողությունները՝ մեր առաքելությունը կյանքի կոչելու ճանապարհին»,- շեշտել է նա:

Դեսպանների ազդեցությունը կարող է օգնել ձևավորել այնպիսի քաղաքականություն, որը խթանում է ներառականությունը, մատչելիությունը և խոցելի համայնքների ու խմբերի իրավունքները՝ ապահովելով կայուն և համակարգային փոփոխություններ: 

««Իմ քայլը» հիմնադրամը հավատարիմ է իր նպատակներին և բարգավաճում է գործընկերների, ընկերների, անհատ դոնորների, համախոհ կազմակերպությունների ու հիմնադրամների աջակցության և վստահության շնորհիվ»,- ելույթում նշել է հիմնադրամի գործադիր տնօրենը: 

Նա շեշտել է, որ բարեգործության միջոցով կարող ենք համատեղել ռեսուրսները, փորձը և էներգիան՝ մարտահրավերներին դիմակայելու համար. 

«Մարդկանց ծառայելու այս գործում մենք ոչ միայն գտնում ենք ուրիշների կյանքի որակը բարելավելու ճանապարհ, այլ նաև հարստացնում ենք մեր սեփական կյանքը և կառուցում ենք ավելի կարեկից հասարակություն»,- ասել է Աննա Հակոբյանը: 

Ողջույնի ելույթից հետո «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը հյուրերին ներկայացրել է իրականացվող՝ «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական, «Հորիզոններ» դուալ կրթական, «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրերը և «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնությունը, որի արդյունքում 42 սկսնակ կին գործարարներ արդեն ստացել են 1-ական մլն դրամ ֆինանսական աջակցություն:

Թալին Թօփալաքեանը պատմել է նաև այս պահին մշակման ու իրականացման փուլում գտնվող երկու ծրագրի մասին: Առաջինը «Ճախրուկ» սոցիալական սրճատուն հիմնելու ծրագիրն է, որտեղ աշխատելու են ֆիզիկական ու մտավոր առանձնահատկություն ունեցող երիտասարդներ: Արդյունքում շփումը հասարակության հետ կավելանա և կունենա հոգեբանական մեծ ազդեցություն: Երկրորդ ծրագիրը ևս սոցիալական է: Նախատեսվում է վերանորոգել անմխիթար վիճակում գտնվող «Փրկություն» կենտրոնի շենքը, ուր հաճախում են ֆիզիկական ու մտավոր առանձնահատկություն ունեցող մեծահասակներ: 

Շնորհանդեսից հետո դիվանագետներն անմիջական զրույցներ են ունեցել Աննա Հակոբյանի, հիմնադրամի փոխտնօրենների, ծրագրերի ղեկավարների հետ, ավելի մանրամասն ծանոթացել ընթացիկ ծրագրերին: Շփումների արդյունքում գործակցության նոր եզրեր են նախանշվել որոշ երկրների դեսպանների հետ, որոնք խոստացել են նախաձեռնությունների մասին պատմել իրենց երկրներում և աջակցել դրանց իրականացմանը: 

Միջոցառմանը ներկա են եղել Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների 15 երկրների դեսպաններ ու դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: 

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Արարատ Միրզոյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն աշխատանքային այց է կատարել ՆԳՆ ոստիկանության զորքեր

Իրավունք

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն աշխատանքային այց է կատարել ՆԳՆ ոստիկանության զորքեր

Կայացել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

Վարչապետ

Կայացել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթով է հանդես եկել Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում Հայաստանի և Նեպալի կազմակերպած միջոցառմանը

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթով է հանդես եկել Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում Հայաստանի և Նեպալի կազմակերպած միջոցառմանը

Հրշեջ-փրկարարները Արմավիր քաղաքում բնակարանի հրդեհ են մարել, 3 քաղաքացի տարհանվել է

Մարզեր

Հրշեջ-փրկարարները Արմավիր քաղաքում բնակարանի հրդեհ են մարել, 3 քաղաքացի տարհանվել է

Ոստիկանությունը ներկայացրել է մարզերում ուժեղացված ծառայության արդյունքները

Իրավունք

Ոստիկանությունը ներկայացրել է մարզերում ուժեղացված ծառայության արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Ինովացիա

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորումը

Պաշտոնական

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորումը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում