«Օլիմպիականները. Փարիզ-2024». ռինգում պետք է «գրագետ» լինել ու գործել. Դավիթ Չալոյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հենակետային մարզաձևերից բռնցքամարտի համար օլիմպիական այս մրցաշրջանը բարդ ընթացք ունեցավ, քանի որ հավաքականի ներկայացուցիչներից միայն մեկը կարողացավ Փարիզի խաղերի ուղեգիր նվաճել: «Արմենպրես»-ի նախաօլիմպիական` «Օլիմպիականները. Փարիզ-2024» հատուկ նախագծի հերթական հերոսը բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն է:

Դավիթ Չալոյան

Բռնցքամարտիկ (+92 կգ)

26  տարեկան

աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Փարիզ-2024-ն առաջին Օլիմպիական խաղերն են

Մրցումային օրը` հուլիսի 29-ից

 

-Պատմեք խնդրեմ, թե ե՞րբ եք սկսել հետաքրքրվել բռնցքամարտով:

-Բռնցքամարտով սկսել եմ մարզվել 15 տարեկանից:Ու մինչ այդ ոչ մի մարզաձևով չեմ զբաղվել: Ամեն ինչ շատ պատահական ստացվեց: Ծնողներս էին որոշել, որ սպորտով զբաղվեմ, սակայն թե ինչ մարզաձև ընտրել, չէինք կողմնորոշվել: Առաջին անգամ բռնցքամարտի դահլիճ մտնելով՝ հասկացա, որ այն իմ մարզաձևն է:

-Զրոյից մարզաձևով զբաղվելու համար 15 տարեկանը մեծ տարիք է: Ինչպե՞ս  ստացվեց, որ կարողացաք մնալ մարզաձևում:

-Այո, բավականին մեծ տարիք է սպորտով զբաղվելու համար, հատկապես, որ հետո ձգտելու ես բարձր արդյունքների: Սակայն ինձ մոտ կարծես ստացվեց:

-Իսկ ի՞նչն եք սիրում բռնցքամարտում:

-Կարծում եմ այն, որ մեջը պայքար կա, մենապայքար է: Բայց ոչ մարդկանց «ծեծելը» (հեղ. ծիծաղում է):

-Եղե՞լ է մի մրցաշար, որն, ըստ Ձեզ, բեկումնային է եղել և որից հետո վերջնականապես համոզվել եք, որ բռնցքամարտը Ձեր մարզաձևն է:

-Եթե անկեղծ, զինվորական ծառայությունից հետո որոշել էի հեռանալ բռնցքամարտից: Դա 2018 թվականն էր, երբ բանակում էի: Բայց մտքափոխվեցի, երբ արդեն ավարտել էի ծառայությունս: Վերադարձա, քանի որ կարոտել էի, և ընկերներս էին պնդում, որ կրկին ռինգ մտնեմ: 

-Բոլորս մեր մասնագիտությունում կամ կյանքում ունենք մեկին, ով օրինակ է մեզ համար: Դուք ունե՞ք այդպիսի մեկին:

-Մեր հավաքականում, իմ ավագ ընկերը` Հովհաննես Բաչկովը: Կարծում եմ այն օրինակներից է, ումից կարելի է սովորել: Նա իսկապես շատ է օգնել և խորհուրդներով և այլ հարցերով: Նա այն մարդկանցից էր, ով հավատում էր, որ կարող եմ ուղեգիր նվաճել: 

-Ո՞րն է բռնցքամարտի գեղեցկությունը, որը դուք` բռնցքամարտիկներդ,  տեսնում եք, սակայն մեզ համար այն անտեսանելի է:

-Ես այս մարզաձևի գեղեցկությունը կապում եմ խելքի հետ: Ռինգում պետք է «գրագետ» լինել ու գործել: Պետք է վերահսկես քեզ, էմոցիաներդ, որ կարողանաս հաղթել:

-Ո՞ւմ եք լսում կամ տեսնում ռինգ մտնելիս ու մենամարտի ժամանակ:

-Ուշադրությունս մարզչի կողմն է, քանի որ հենց ինքը գիտի, թե ինչ ճիշտ խորհուրդներ պետք է տա:  

-Ասում են, որ մարզիկների դեպքում երկու տարբերակ է գործում՝ տաղանդ կամ աշխատասիրություն: Դուք տաղանդավո՞ր եք, թե աշխատասեր:

-Տաղանդ կամ ունակություններ պետք են, բայց կարևորն աշխատասիրությունն է:

-Եթե հնարավորություն ունենայիք ընտրելու պատմության մի բռնցքամարտիկի, ո՞ւմ հետ կարող էիք մենամարտել, ո՞ւմ կընտրեիք:

-Երևի, Մուհամեդ Ալիին:

-Դավիթ, այս Օլիմպիական խաղերը ձեր առաջին խաղերն են: Ի՞նչ խորհրդով ու մտքով եք մոտենում Փարիզ-2024-ին:

-Հիմա առավել մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում, քանի որ միայն ինձ հաջողվեց ուղեգիր նվաճել: Ամեն ինչ անելու եմ օլիմպիական ռինգից պատվով դուրս գալու համար: Խաղերին մասնակցելու է 16 մարզիկ և մեծամասնությանը ծանոթ եմ: 

-Եվ վերջում՝ խնդրում եմ ավարտեք նախադասությունը: Փարիզի Օլիմպիական խաղերն ինձ համար կլինեն…    

-… իմ առաջին Խաղերը:

Դավիթ Չալոյան

Դավիթ Չալոյան

Դավիթ Չալոյան

Դավիթ Չալոյան

Դավիթ Չալոյան

Դավիթ Չալոյան

Դավիթ Չալոյան

Դավիթ Չալոյան

«Օլիմպիականները. Փարիզ-2024» նախագծի հեղինակ` Վարվառա Հայրապետյան

 Լուսանկարները` Հայկ Բադալյանի

Հայերեն English Español Français Русский 中文

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև