Աշխարհ

Եվրահանձնաժողովը վարկատուներին կոչ է արել համաձայնության հասնել Ուկրաինայի հետ՝ դեֆոլտից խուսափելու համար

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը վարկատուներին կոչ է արել համաձայնության հասնել Ուկրաինայի հետ՝ դեֆոլտից խուսափելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) մասնավոր վարկատուներին կոչ է արել «օպերատիվ կերպով» համաձայնության հասնել Ուկրաինայի կառավարության հետ պարտքի վերաձևակերպման շուրջ՝ երկրի դեֆոլտ թույլ չտալու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Euractiv լրատվական հարթակը։

«Շատ կարևոր է, որ Ուկրաինան և պարտատոմսերի օտարերկրացի պահառուներն օպերատիվ կերպով արդարացի  համաձայնության հասնեն (պարտքի) վերաձևակերպման պարամետրերի շուրջ: Դա անհրաժեշտ է պարտքի ընդունելի մակարդակի վերականգնման նպատակին հասնելու համար», - մեջբերում է հարթակը ԵՀ խոսնակի խոսքը։ 

Ըստ խոսնակի՝ ԵՄ-ում համոզված են, որ շահագրգիռ կողմերը մտադիր են դա անել մինչև Ուկրաինայի պարտքի մարման ժամկետի լրանալը։

Ինչպես հարթակին մեկնաբանել է պարտային ճգնաժամերի կարգավորման հարցերով զբաղվող, Մեծ Բրիտանիայում տեղակայված Debt Justice ընկերության ներկայացուցիչ Թիմ Ջոնսը, «եթե ձեռք չբերվի պարտքի վճարման դադարեցման նոր համաձայնություն կամ պարտքի լրիվ վերաձևակերպման վերաբերյալ համաձայնություն, ապա Ուկրաինային, ամենայն հավանականությամբ, դեֆոլտ է սպասվում»: Նա հավելել է, որ Ուկրաինան «չի կարող և չպետք է լրիվ ծավալով վճարի մասնավոր վարկատուներին» Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքում։

Հուլիսի սկզբին Ուկրաինայի Գերագույն ռադայի ֆինանսական, հարկային և մաքսային հարցերով հանձնաժողովի անդամ Նինա Յուժանինը հայտարարել էր, որ Ուկրաինան արդեն դեֆոլտի վիճակում է, սակայն դա «դե յուրե» չի ձևակերպվել. երկրի իշխանությունները շարունակում են բանակցությունները վարկատուների հետ՝ արտաքին պարտքի վերաձևակերպման շուրջ։

Ավելի վաղ The Economist-ը հայտնել էր, որ Ուկրաինայի իշխանությունները կարող են դեֆոլտ հայտարարել արդեն օգոստոսին, եթե ներդրողների հետ չկարողանան պայմանավորվել պարտքի վերաձևակերպման շուրջ։ Հրատարակությունը նշել էր, որ ռազմական գործողությունները ծանր վնաս են հասցնում Ուկրաինայի տնտեսությանը։ Երկրի պարտքի չափը հունիսի դրությամբ հասել էր ՀՆԱ-ի 94 %-ին:

Կոնգրեսի դեմոկրատների առաջնորդները Բայդենին կոչ են արել հրաժարվել ընտրապայքարից

Միացյալ Նահանգներ

Կոնգրեսի դեմոկրատների առաջնորդները Բայդենին կոչ են արել հրաժարվել ընտրապայքարից

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Պաղեստին պետության ստեղծման դեմ

Մերձավոր Արևելք

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Պաղեստին պետության ստեղծման դեմ

Ջեյ Դի Վենսը պաշտոնապես ընդունել է իր առաջադրումը՝ որպես հանրապետականների փոխնախագահի թեկնածու

Միացյալ Նահանգներ

Ջեյ Դի Վենսը պաշտոնապես ընդունել է իր առաջադրումը՝ որպես հանրապետականների փոխնախագահի թեկնածու

Եվրոպական ինդեքսներ- 17/07/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ- 17/07/24

Ամերիկյան ինդեքսներ- 17/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներ- 17/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 17/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 17/07/24

Նավթի գներն աճել են- 17/07/24

Տնտեսություն

Նավթի գներն աճել են- 17/07/24

Բայդենի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Միացյալ Նահանգներ

Բայդենի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Չարլզ III-ը խորհրդարանին ուղղված ուղերձում խոստացել է, որ կառավարությունը կշարունակի աջակցել Կիևին

Աշխարհ

Չարլզ III-ը խորհրդարանին ուղղված ուղերձում խոստացել է, որ կառավարությունը կշարունակի աջակցել Կիևին

Գերմանիայի 2025 թվականի բյուջեի առանցքում լինելու է անվտանգության ապահովման գործոնը

Աշխարհ

Գերմանիայի 2025 թվականի բյուջեի առանցքում լինելու է անվտանգության ապահովման գործոնը

Brent նավթի գինը հասել է մեկ բարելի դիմաց 84 դոլարի

Աշխարհ

Brent նավթի գինը հասել է մեկ բարելի դիմաց 84 դոլարի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում