Հայաստան

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկն այցելել է «Երեմյան Ակադեմիա»

4 րոպեի ընթերցում

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկն այցելել է «Երեմյան Ակադեմիա»

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Երեմյան Փրոջեքթս»-ի Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան hուլիսի 4-ին հյուրընկալել էր Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի և Ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանի հետ միասին դեսպան Պետր Պիրունչիկը շրջայց է կատարել Ակադեմիայում, ծանոթացել վերջինիս կառուցվածքին, ուսումնական ծրագրերին, խոհանոցին, դասերի կազմակերպման առանձնահատկություններին, ուսանողների համար ստեղծված պայմաններին, շփվել Ակադեմիայի թիմի և ուսանողների հետ։

Հանդիպման ընթացքում Դավիթ Երեմյանը, Աիդա Տիգրանյանն ու Պետր Պիրունչիկը զրուցել են հայկական խոհարարական ավանդույթների, Հայաստանում ռեստորանային և հյուրընկալության ոլորտների զարգացման առանձնահատկությունների, հայաստանյան ռեստորաններում խոհանոցի և սպասարկման բարձր որակի ապահովման, նորարարական մոտեցումների կիրառման ու տարածման  գործում «Երեմյան Ակադեմիայի» կարևոր ներդրման մասին, քննարկել են առաջիկա ծրագրերն ու հետագա  համագործակցության հնարավոր ձևաչափերը։

Պետր Պիրունչիկը բարձր է գնահատել Ակադեմիայի՝ պրոֆեսիոնալ և մրցունակ կադրեր ստեղծելու ջանքերն ու մասնագիտական մոտեցումներն ու հավելել. 

«Հայաստանը հայտնի է իր հիանալի խոհանոցով։ «Երեմյան Փրոջեքթս»-ի ցանկացած ռեստորան, որտեղ եղել եմ, աչքի է ընկնում իր համեղ ուտեստներով»:

Անդրադառնալով «Երեմյան Փրոջեքթսի» գործունեությանը` դեսպան Պիրունչիկը նշել է այն մեծ ներդրումը, որ կազմակերպությունն ունի հայաստանյան տնտեսության տարբեր ոլորտներում՝ հատուկ անդրադառնալով գյուղատնտեսական նախագծերի կարևորությանն ու արտադրանքի բարձր որակին. 

«Ընկերության կողմից արտադրված ցանկացած կաթնամթերք եվրոպական շուկայում միանշանակ համապատասխանում է լավագույն որակի չափանիշներին»:

Խոսելով «Երեմյան Ակադեմիայի» նպատակների և առաքելության մասին՝ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նշել է.

«Մեր ակադեմիան տարածաշրջանում եզակի կրթական կառույց է, որի ստեղծմամբ մենք կարողացանք սրընթաց զարգացող շուկայի պահանջարկին արձագանքել բարձր որակավորում ունեցող, հիմնարար գիտելիքներով ու հմտություններով օժտված մասնագետներով։ Այսօր ակադեմիայի բազմաթիվ շրջանավարտներ մրցունակ են ոչ միայն մեր երկրում, այլ նաև տարածաշրջանում և միջազգային շուկայում։ Այս 5 տարիների ընթացքում, մենք բաց ենք թողել շուկա 1600-ից ավելի շրջանավարտ՝ խոհարարներ, սպասարկողներ, կառավարիչներ, ովքեր այսօր աշխատում են հայաստանյան լավագույն ռեստորաններում։  Ակադեմիայում պարբերական վերապատրաստումներ է անցնում, որակի բարձրացման դասընթացների մասնակցում նաև մեր մեծ թիմը»։

Անդրադառնալով «Երեմյան Ակադեմիայի» միջազգային համագործակցության ծրագրերին՝ «Երեմյան ակադեմիայի» տնօրեն Աիդա Տիգրանյանը նշել է․ 

«Մենք սերտորեն համագործակցել և համագործակցում ենք միջազգային տարբեր գործընկերների և դիվանագիտական կառույցների հետ, որի արդյունքում հյուրընկալում ենք ոլորտում հայտնի մասնագետների, շարունակաբար կազմակերպում և իրականացնում ենք փորձի փոխանակման ծրագրեր, վարպետության դասեր։  Նմանատիպ  համագործակցությունները շատ կարևոր են ինչպես աշխարհի խոհանոցներին ծանոթանալու, երկրների միջև մշակութային կապերն ամրապնդելու, այնպես էլ մեր խոհարարական հարուստ մշակույթն ու ավանդույթներն աշխարհին ներկայացնելու տեսանկյունից»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հետագայում տարբեր ձևաչափերով համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունները։ 

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին

Պաշտոնական

ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Ինովացիա

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Փոխվարչապետ Գրիգորյանը  և դեսպան Քվինը քննարկել են հայ-ամերիկյան  հարաբերությունների օրակարգային հարցեր

Պաշտոնական

Փոխվարչապետ Գրիգորյանը  և դեսպան Քվինը քննարկել են հայ-ամերիկյան  հարաբերությունների օրակարգային հարցեր

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Տնտեսություն

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

ՀՀ կառավարության համար ոստիկանության ոլորտի բարեփոխումները առաջնահերթություն են․ ՆԳ նախարարի տեղակալ

Իրավունք

ՀՀ կառավարության համար ոստիկանության ոլորտի բարեփոխումները առաջնահերթություն են․ ՆԳ նախարարի տեղակալ

Հայաստանը դարձել է Նելսոն Մանդելայի կանոնների բարեկամների խմբի անդամ

Հայաստան

Հայաստանը դարձել է Նելսոն Մանդելայի կանոնների բարեկամների խմբի անդամ

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայոց ցեղասպանություն

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում