ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում արձանագրվել է ջրի հետ կապված խնդիրը, որը մինչև ամսվա վերջ ամբողջությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն՝ անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում ջրի մատակարարման հետ կապված խնդրին։
«Ջրի հետ կապված խնդիրն արձանագրվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որը գրեթե լուծված է և մինչև ընթացիկ ամսվա ավարտն ամբողջությամբ կլուծվի այն տրամաբանությամբ, որ կլինի շուրջօրյա ջրամատակարարում»,-ասաց Լևոն Բալյանը։