ԱԺ-ում առաջարկում են երկարատև բուժօգնության կարիք ունեցող դատապարտյալներին տեղափոխել բուժական քրեակատարողական հիմնարկ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունն առաջարկում է հիվանդանոցային պայմաններում երկարատև բժշկական օգնության, սպասարկման և խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին տեղափոխել բուժական քրեակատարողական հիմնարկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 11-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը։

Նրա խոսքով՝ բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը պահվելու է միջին անվտանգային գոտու խիստ միջոցների համար նախատեսված պայմաններում, որն է խցայինը: 

«Բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվելու են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով:

Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման պատշաճ կազմակերպման համար նպատակահարմար ենք համարում Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ունենալ առանձին քրեակատարողական հիմնարկ, որտեղ պատիժ կկրեն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող ազատազրկված անձինք»,- ասաց Բալյանը և հավելեց, որ առաջարկվող կարգավորումներով դատապարտյալը պահվելու է իր համար նախատեսված մեկուսացված խցում:

Զեկուցողի տեղեկացմամբ՝ բուժական քրեակատարողական հիմնարկում պահվելու են այն դատապարտյալները, որոնց առողջական վիճակից ելնելով` բժշկական օգնությունը հնարավոր չէ ցուցաբերել քրեակատարողական հիմնարկների բժշկական ստորաբաժանումներում:

«Քրեակատարողական ծառայությունն ապահովելու է բուժական քրեակատարողական հիմնարկում պատիժների կատարման կարգն ու պայմանները, իսկ դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնելու է «Առողջապահության նախարարության քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը»,-նշեց Բալյանը։

Փոխնախարարի խոսքով՝ նախագծով առաջարկվում է նաև ՀՀ քրեակատարողական օրենսգրքում սահմանել լիազորող նորմ, որը հնարավորություն կտա Արդարադատության նախարարի հրամանով առավել մանրամասն կարգավորել դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման կարգը:

«Քրեական արդարադատության և քրեակատարողական համակարգի բարեփոխումների ոլորտում առանցքային նշանակություն ունի ազատազրկված անձանց ռիսկերի ու կարիքների գնահատման արդյունավետ իրականացումը, որը հիմք է վերասոցիալականացման անհատական ծրագրի մշակման և իրականացման համար:

Քրեակատարողական օրենսգիրքը սահմանում է, որ  վերասոցիալականացման և դրական վարքագծի ձևավորման աշխատանքները սկսվում են պատժի կատարման առաջին օրվանից: Այդ աշխատանքների բովանդակությունը բխում է դատապարտյալի անձնային ու վարքային փոփոխություններից և հիմնվում է նրա ռիսկերի և կարիքների գնահատման արդյունքների վրա»,-եզրափակեց Բալյանը։

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան