ԱՄՆ ՄԶԳ-ն 2,4 մլն դոլար կտրամադրի ՀՀ-ին քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության ոլորտի զարգացման համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը հայտարարել է 2,4 մլն դոլարի ֆինանսավորման մասին, որը կօգնի քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության ոլորտի զարգացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սամանթա Փաուերն այս մասին հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այս պահին հայտարարում եմ ևս 2,4 մլն դոլարի ֆինանսավորման մասին, որը կօգնի ամրապնդելու իրավական դաշտը, որպեսզի տեխնոլոգիաներն այնպես զարգանան, որ պաշտպանված լինեն քաղաքացիների անձնական տվյալները, և որպեսզի երաշխավորված լինեն քաղաքացիների, մարդու իրավունքները»,-հայտարարել է նա: