Ամփոփվել է «Հանուն բուլինգից ազատ դպրոցի» ծրագրի շրջանակներում անցկացվող ցուցահանդեսը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամփոփվել է «Հանուն բուլինգից ազատ դպրոցի» ծրագրի շրջանակներում անցկացվող նկարների ցուցահանդեսը, որը կազմակերպել էր Լիբերալ քաղաքականության ինստիտուտը։ Ցուցահանդեսի թեման էր «Բուլինգը դպրոցականների պատկերմամբ»։ Նպատակն էր հանրային ուշադրությունը սևեռել բուլինգի խնդրին և խնդրի ընկալմանը՝ հենց դպրոցականների աչքերով։ 

Ցուցադրված էր ավելի քան 30 նկար, որոնց հեղինակները 8-17 տարեկան դպրոցականներն են ՀՀ բոլոր մարզերից և մայրաքաղաք Երևանից։ Ժյուրիի որոշմամբ առաջին 3 տեղը զբաղեցրած նկարների հեղինակները կստանան խրախուսական մրցանակներ։  Քվեարկության արդյունքում հաղթող  է ճանաչվել Էլեն Նուրիջանյանը՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից։

Ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել հուլիսի 3-ին «Թուֆենկյան» հյուրանոցում։ Այնուհետև, նկարները ցուցադրվել են Հայաստանի նկարիչների միության շենքում։ Հուլիսի 3-ին՝ ցուցահանդեսի բացման օրը, Լիբերալ քաղաքականության ինստիտուտը ներկայացրել է նաև «Հանուն բուլինգից ազատ դպրոցի» ծրագրի նշանակալի արդյունքները։

Լիբերալ քաղաքականության ինստիտուտը, համագործակցելով Նիդեռլանդների թագավորության դեսպանության և ՀՀ ԿԳՄՍՆ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ, ներկայացրել է «Փափուկ հմտությունների զարգացումը որպես բուլինգի կանխարգելման և հաղթահարման գործոն» ձեռնարկը: Ձեռնարկը ուսուցիչների և հոգեբանների համար նախատեսված գործիքակազմ է բուլինգի հաղթահարման գործում։ Այն երաշխավորվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ որպես ուսումնական նյութ։

Հրապարակվել են ՀՀ հանրակրթական և մասնավոր դպրոցներում անցկացված որակական և քանակական հետազոտությունների արդյունքները։ Հետազոտությունն ամփոփ պատկեր է տալիս դպրոցներում բուլինգի իրավիճակի մասին։ Ներկայացվել է նաև «Դպրոցներում բուլինգի կանխարգելման և արձագանքման ընթացակարգերի» նախագիծը, որով դպրոցների ղեկավարության համար սահմանվում է հակաբուլինգային ընթացակարգերի մշակման և իրականացման պահանջ։

Այդ օրը բացման խոսքով հանդես են եկել Լիբերալ քաղաքականության ինստիտուտի տնօրենը, ՀՀ-ում Նիդեռլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Յապ Ֆրեդերիքսը և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը: Նրանք կիսվել են իրենց տեսլականով և հույսերով ծրագրի վերաբերյալ:

Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, աշակերտներ և ինստիտուտի ներկայացուցիչներ, ովքեր քննարկել են բուլինգի դեմ պայքարի և դպրոցներում առողջ մթնոլորտի ստեղծման կարևորությունը: 

Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է Հայաստանի կրթական համակարգում փափուկ հմտությունների զարգացման և բուլինգի կանխարգելման ուղղությամբ՝ նպաստելով երեխաների անվտանգ և ներառական միջավայրի ստեղծմանը:

Ձեռնարկի և հետազոտության օրինակները հասանելի են Լիբերալ քաղաքականության ինստիտուտի պաշտոնական կայքում:

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան