Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում մասնակցել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում մասնակցել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հուլիսի 9-ին մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին հարակից կազմակերպվող «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» միջոցառմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Միջոցառման շրջանակներում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԱՄՆ, Շվեդիայի, Հունաստանի, Բելգիայի, Սլովակիայի, Նիդերլանդների, Չեխիայի, Կանադայի, Չեռնոգորիայի, Բահրեյնի, Վրաստանի և այլ երկրների գործընկերների հետ:

«Հայաստանը հանձնառու է խաղաղության և անվտանգության կառուցման հարցերում կանանց դերի առաջմղմանը։ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» հարցերով ՀՀ երկրորդ ազգային «գործողությունների ծրագիրը» գտնվում է իրականացման փուլում։ Ի թիվս այլ ուղղությունների, այն հասցեագրում է ռազմական ուժերում և ոստիկանական համակարգում, կիբերանվտանգության ծրագրերում և խաղաղապահ առաքելություններում կանանց ներգրավածության ավելացման, կանանց ու աղջիկների սոցիալական ու տնտեսական իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց իրավունքների պաշտպանության հարցեր»,- նշված է ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում