Քաղաքականություն

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

2 րոպեի ընթերցում

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը վերահաստատել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում սերտ համագործակցության միջոցով տարածաշրջանի երկրների միջև տնտեսական փոխգործակցությունն ամրապնդելու հանձնառությունը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 9-ին կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի գործող նախագահության, ավագ պաշտոնյաների կոմիտեի, ՍԾՏՀ հարակից մարմինների և Միջազգային մշտական քարտուղարության համակարգման առցանց հանդիպման ընթացքում այդ մասին հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և միջոցառումների օրացույցը:

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գործում ներառական տնտեսական համագործակցության և առևտրի դյուրացման դերակատարությունը: Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ սերտորեն համագործակցելու ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության, անդամ երկրների և հարակից մարմինների հետ՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու և տարածաշրջանի երկրների միջև տնտեսական համագործակցությունն ամրապնդելու նպատակով: 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում