Մարզեր

Վերաբացվեց «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»-ը

2 րոպեի ընթերցում

Վերաբացվեց «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի  աջակցության կենտրոն»-ը

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՀՈՒԼԻՍ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերանորոգումից հետո, հուլիսի 9-ին վերաբացվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի  աջակցության  կենտրոն»-ը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կենտրոնում իրականացվել է ինչպես վերանորոգման, այնպես էլ գույքային հագեցման աշխատանքներ։  Ծրագրի շրջանակներում իրականացվել են նաև անձնակազմի վերապատրաստման աշխատանքներ։ 

Կենտրոնի վերաբացմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը,  ՅՈՒՆԻՍԵՖ-ի, «Վորլդ Վիժն»-ի, Հայաստանում Արգենտինայի դեսպանատան ներկայացուցիչներ, հյուրեր։

Կենտրոնը վերանորոգվել և կահավորվել է 2024  թվականին՝ ԱՍՀ նախարարության նախաձեռնությամբ,   ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից, Արգենտինայի հայ համայնքի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։  Ծրագրի ընդհանուր գումարը կազմել է հարյուր միլիոն դրամ։ 

«Սոցիալական տարբեր ոլորտներում վերջին տարիներին ակտիվ համագործակցել ենք շահագրգիռ կողմերի հետ: Բացի շենքային պայմաններից, մենք ոլորտում դեռ շատ անելիքներ ունենք՝  մասնագիտական կարողությունների և ինստիտուցիոնալ զարգացման առումով։ Այսօր շատ ուրախ եմ, որ երեխաները շատ ավելի լավ միջավայրում են շարունակելու ապրել»,- նշեց  Նարեկ Մկրտչյանը:

 «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» -ում 2021 թվականից սոցիալական աջակցություն են ստանում  կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-18 տարեկան երեխաները։ 

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում