Աշխարհ

Բրիտանիայի պաշտպանության նոր նախարարը գնդակոծության տակ է հայտնվել Ուկրաինա այցի ժամանակ

1 րոպեի ընթերցում

Բրիտանիայի պաշտպանության նոր նախարարը գնդակոծության տակ է հայտնվել Ուկրաինա այցի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Միացյալ Թագավորության պաշտպանության նոր նախարար Ջոն Հիլին հայտնվել է հրթիռակոծության տակ հուլիսի 7-ին Ուկրաինա կատարած իր առաջին պաշտոնական այցի ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The Daily Mirror պարբերականը։

Ըստ հրապարակման՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ Հիլիի բանակցությունների ժամանակ Օդեսայում հայտարարվել է օդային տագնապ, ինչի հետևանքով հանդիպման մասնակիցներն ստիպված են եղել պատսպարվել շենքերից մեկի նկուղային հարկաբաժնում։ Թերթը պարզաբանում է, որ հավաքվածներին հաջողվել է ապաստարանից հեռանալ մոտ 35 րոպե անց, երբ տրվել է օդային տագնապի ավարտի ազդանշան։

Հիլին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում է նշանակվել հուլիսի 5-ին՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում Քիր Սթարմերի գլխավորած Լեյբորիստական ​​կուսակցության հաղթանակից հետո։ Արդեն հուլիսի 7-ին նա ժամանել է Օդեսա, որտեղ հայտարարել է, որ իր երկիրն Ուկրաինային կմատակարարի Brimstone բարձր ճշգրտության 90 հրթիռ, 10 AS-90 ինքնագնաց հրետանային կայանք և քառորդ միլիոն զինամթերք:

Բանգլադեշում անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 300 ոստիկան

Քաղաքականություն

Բանգլադեշում անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 300 ոստիկան

Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների զոհ է դարձել առնվազն 24 պաղեստինցի

Աշխարհ

Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների զոհ է դարձել առնվազն 24 պաղեստինցի

Բրիտանական ընկերություններից մեկը հայտնել է Եմենի ափերի մոտ գրանցված միջադեպի մասին

Աշխարհ

Բրիտանական ընկերություններից մեկը հայտնել է Եմենի ափերի մոտ գրանցված միջադեպի մասին

ԱՄՆ-ը չի կարող ավելացնել Patriot հրթիռների արտադրությունը Ճապոնիայում

Աշխարհ

ԱՄՆ-ը չի կարող ավելացնել Patriot հրթիռների արտադրությունը Ճապոնիայում

Եվրոպական ինդեքսներ- 19/07/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ- 19/07/24

Ամերիկյան ինդեքսները նվազել են- 19/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսները նվազել են- 19/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 19/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 19/07/24

Նավթի գները նվազել են - 19/07/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 19/07/24

Մեծ Բրիտանիան Ուկրաինային 2 մլրդ ֆունտ վարկ կտրամադրի բանակը զարգացնելու համար

Աշխարհ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային 2 մլրդ ֆունտ վարկ կտրամադրի բանակը զարգացնելու համար

ՌԴ-ն գտել է իր ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքն ապահովելու ուղիներ՝ չնայած պատժամիջոցներին. Բլինքեն

Միացյալ Նահանգներ

ՌԴ-ն գտել է իր ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքն ապահովելու ուղիներ՝ չնայած պատժամիջոցներին. Բլինքեն

Թել Ավիվի վրա հարձակված ԱԹՍ-ն իրանական արտադրության է․ Իսրայելի բանակ

Աշխարհ

Թել Ավիվի վրա հարձակված ԱԹՍ-ն իրանական արտադրության է․ Իսրայելի բանակ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում