Աշխարհ

Բրիտանական ընկերություններից մեկը հայտնել է Եմենի ափերի մոտ գրանցված միջադեպի մասին

1 րոպեի ընթերցում

Բրիտանական ընկերություններից մեկը հայտնել է Եմենի ափերի մոտ գրանցված միջադեպի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրիտանական ծովային անվտանգության Amrey ընկերությունը հայտնել է Եմենի Հոդեյդա նավահանգստի ափերի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻ Նովոստի»-ն։  

«Անվտանգության բրիտանական Ambrey ընկերությունը հայտարարել է, որ տեղյակ է Եմենի Հոդեյդայից 61 ծովային մղոն (113 կիլոմետր) հարավ-արևմուտք տեղի ունեցած միջադեպի մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տեղի ունեցածի մանրամասները չեն հաղորդվում։ Նշվում է, որ ընկերությունը հետաքննություն է անցկացնում։

Եմենի հյուսիսում իշխող Անսար Ալլահ (Հութի) շարժումը, որը վերահսկում է Եմենի Կարմիր ծովի ափերի մեծ մասը, ավելի վաղ հայտարարել էր իր աջակցության մասին Պաղեստինին և իր մտադրության մասին հարձակվել Իսրայելի հետ կապված ցանկացած նավի վրա՝ կոչ անելով այլ երկրներին հետ կանչել իրենց անձնակազմերին։ Միաժամանակ նրանք հայտարարել են, որ չեն խոչընդոտում տարածաշրջանում նավարկության ազատությանը և չեն միջամտում այլ երկրների նավերին։ Կարմիր ծովում հարձակումների ֆոնին որոշ ընկերություններ որոշել են դադարեցնել փոխադրումները այդ ծովով։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում