Աշխարհ

Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների զոհ է դարձել առնվազն 24 պաղեստինցի

1 րոպեի ընթերցում

Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների զոհ է դարձել առնվազն 24 պաղեստինցի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼՒՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գազայի հատվածում Իսրայելի բանակի գիշերային հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 24 պաղեստինցի, այդ թվում՝ կանայք և երեխաներ, տասնյակ մարդիկ տուժել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է պաղեստինյան պաշտոնական WAFA լրատվական գործակալությունը։ Իսրայելական բանակն ամբողջ գիշեր ականանետային և հրետանային ռմբակոծության է ենթարկել Գազայի տարբեր շրջանները: 

Պաղեստինյան Կարմիր մահիկի շտապօգնության մեքենաները Թալ Ալ-Հավայից դուրս են բերել 6 զոհվածի մարմին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում