Ռուսաստան

Լեռնային Ղարաբաղից տեղահանված մի խումբ երեխաներ ամառային հանգստի են մեկնել ՌԴ

3 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղից տեղահանված մի խումբ երեխաներ ամառային հանգստի են մեկնել ՌԴ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի  Իվանովո քաղաքի Ե․Դ․ Ստասովայի անվան «Ինտերդոմ» միջազգային դպրոցում մեկնարկել է «Վաղը չէ մյուս օրը» երիտասարդական ծրագրի ամառային հերթափոխը, որին մասնակցում է արցախցի 60 դպրոցական։ Հերթափոխի շրջանակում, ըստ ծրագրի, երեխաները կծանոթանան Ռուսաստանի մշակույթին, կանցկացվեն վարպետաց դասեր, ստեղծագործական հանդիպումներ, էքսկուրսիաներ Մոսկվա և Ոսկե օղակի քաղաքներ, կկազմակերպվի ռուսաց լեզվի ուսուցում և ռուսաստանցի հասակակիցների հետ շփում։

«Նախաձեռնությունը պատկանում է ռուսական կողմին՝ «Ժառանգություն եւ առաջընթաց» հիմնադրամին։ Երեխաների ժամանումը Ռուսաստանի Դաշնություն օգնել են կազմակերպել ՌԴ Լուսավորության նախարարության Միջազգային համագործակցության կենտրոնը, «Ժառանգություն և առաջընթաց» բարեգործական հիմնադրամը, ինչպես նաև Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը։  Նախագծում արցախցի երեխաների հերթափոխն իրականացրել է ՌԴ նախագահին առընթեր Երեխայի իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային կից «Երկիր երեխաների համար» բարեգործական հիմնադրամը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության մամլո խոսնակ Գոհար Կարապետյանը։ 

Նրա խոսքով` երեխաները բնակվում են Հայաստանի տարբեր քաղաքներում` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Մասիսում եւ Հրազդանում: Ամառային ճամբարի ողջ ընթացքում նրանց կուղեկցեն մանկավարժական կրթություն և երեխաների հետ աշխատելու փորձ ունեցող մասնագետներ. մշակվել է բազմակողմանի մշակութային, ժամանցային և կրթական ծրագիր:  

Ծրագրի համակազմակերպիչ, «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախագահ Արմաիս Քամալովն ընդգծեց նմանօրինակ ծրագրերի կարեւորությունը երեխաների` որպես բարի ավանդույթները կրողների ներաշխարհի ձեւավորման գործում:

 «Չկա ոչինչ ավելի կարևոր, քան նրանց ապագան։ Մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի այսպիսի բարդ իրավիճակում հայտնված երեխաները շարունակեն ժպտալ, ապրել և զարգանալ»,- նշեց հիմնադրամի նախագահը: 

Երեխաները ճամբարում կմնան մինչև հուլիսի 30-ը:

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Մշակույթ

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

Տուրիզմ

Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները

Մարզեր

Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Հայաստան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Նովոսիբիրսկում 22-ամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել

Ռուսաստան

Նովոսիբիրսկում 22-ամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել

Հանրապետության զգալի շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստան

Հանրապետության զգալի շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Տնտեսություն

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Հիմնանորոգվում է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Մարզեր

Հիմնանորոգվում է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ոստիկանության Կոտայքի բաժնում օտարերկրացին կրակոցներ է արձակել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրավունք

Ոստիկանության Կոտայքի բաժնում օտարերկրացին կրակոցներ է արձակել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՄԻՊ-ը քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Իրավունք

ՄԻՊ-ը քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում