Ռուսաստան

Ուկրաինան Ռուսաստանի հարձակումներին պատասխանել է ԱԹՍ-ների գրոհով

3 րոպեի ընթերցում

Ուկրաինան Ռուսաստանի հարձակումներին պատասխանել է ԱԹՍ-ների գրոհով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս գիշեր Ռուսաստանի Վոլգոգրադի, Բելգորոդի, Ռոստովի, Վորոնեժի և Աստրախանի մարզերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ հարձակումների պատճառով օդանավերի ժամանումներն ու թռիչքները Աստրախանի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են։ 

Վոլգոգրադի օդանավակայանը նույնպես ինքնաթիռների թռիչքների և ժամանումների սահմանափակումներ է մտցրել։ Վոլգոգրադի մարզի ղեկավարը հայտնել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակումը հետ մղելու մասին։

Ըստ Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովի՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումը հետ է մղվել ՀՕՊ ուժերի և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով․ անօդաչուների բեկորների ընկնելու հետևանքով այրվել են նավթաբազա և ենթակայան։

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը նույնպես հայտնել է մարզի մի քանի բնակավայրերի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման մասին։ Մեկ մարդ զոհվել է, 4 մարդ՝ վիրավորվել։ Վնասվել են նաև բնակելի տներ, սոցիալական օբյեկտներ, գազամատակարարման գիծ և մեքենաներ։ 

Հարձակումներ են տեղի ունեցել նաև Ռոստովի մարզում։ Նահանգապետ Վասիլի Գոլուբևը Telegram-ում հայտնել է, որ էլեկտրաենթակայաններից մեկում հրդեհ է բռնկվել, ՀՕՊ համակարգերը և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները մի քանի տասնյակ թիրախներ են խոցել մարզի տարբեր հատվածներում։ 

Վորոնեժի իշխանությունները նույնպես հայտնել են ուկրաինական մի քանի ԱԹՍ խոցելու մասին։ Տուժածներ և ավերածություններ չկան։ 

Իսկ Reuters գործակալությունը հաղորդում է, որ հուլիսի 8-ին ռուսական ուժերի կողմից ուկրաինական տարբեր քաղաքների հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 41-ի, ավելի քան 170 մարդ վիրավորվել է։ Ըստ Ուկրաինայի նախագահի՝ վնասվել է ավելի քան 100 շենք, այդ թվում՝ Կիևի մանկական հիվանդանոցը, մանկապարտեզներ, բիզնես կենտրոն և տներ։ 

Հուլիսի 9-ին Ուկրաինայում սգո օր է հայտարարված։ 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Ուկրաինայի վրա իրականացված հարձակումը՝ դա անվանելով «Ռուսաստանի դաժանության մասին սարսափելի հիշեցում»։

Ռուսաստանն իր հերթին հայտարարել է, որ Կիևի հիվանդանոցի վրա ընկել է ուկրաինական ՀՕՊ համակարգի հրթիռ։ Ըստ Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովի՝ ԱՄՆ-ն լռում է այդ մասին, որպեսզի այդ իրավիճակն օգտագործի Կիևին զենքի նոր մատակարարումներ ապահովելու համար։

 

Բանգլադեշում անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 300 ոստիկան

Քաղաքականություն

Բանգլադեշում անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 300 ոստիկան

Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների զոհ է դարձել առնվազն 24 պաղեստինցի

Աշխարհ

Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների զոհ է դարձել առնվազն 24 պաղեստինցի

Նովոսիբիրսկում 22-ամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել

Ռուսաստան

Նովոսիբիրսկում 22-ամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Տնտեսություն

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Բրիտանական ընկերություններից մեկը հայտնել է Եմենի ափերի մոտ գրանցված միջադեպի մասին

Աշխարհ

Բրիտանական ընկերություններից մեկը հայտնել է Եմենի ափերի մոտ գրանցված միջադեպի մասին

ԱՄՆ-ը չի կարող ավելացնել Patriot հրթիռների արտադրությունը Ճապոնիայում

Աշխարհ

ԱՄՆ-ը չի կարող ավելացնել Patriot հրթիռների արտադրությունը Ճապոնիայում

Եվրոպական ինդեքսներ- 19/07/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ- 19/07/24

Ամերիկյան ինդեքսները նվազել են- 19/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսները նվազել են- 19/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 19/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 19/07/24

Նավթի գները նվազել են - 19/07/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 19/07/24

Մեծ Բրիտանիան Ուկրաինային 2 մլրդ ֆունտ վարկ կտրամադրի բանակը զարգացնելու համար

Աշխարհ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային 2 մլրդ ֆունտ վարկ կտրամադրի բանակը զարգացնելու համար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում