Իրավունք

ՄԻՊ-ի միջամտությամբ՝ զինծառայողն անցել է բոլոր հետազոտությունները և գտնվում է բժշկական հսկողության ներքո

1 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ի միջամտությամբ՝ զինծառայողն անցել է բոլոր  հետազոտությունները և գտնվում է բժշկական հսկողության ներքո

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ զինծառայողը անցել է բոլոր  հետազոտությունները և գտնվում է բժշկական հսկողության ներքո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ-ից ներկայացնում են տվյալ դեպքի հետ կապված բոլոր մանրամասները: 

«Զինծառայողի մայրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով աջակցություն որդու առողջական վիճակի պատշաճ հետազոտություն իրականացնելու և բժշկական օգնություն տրամադրելու հարցում։

Ըստ քաղաքացու՝ որդին զորակոչի ընթացքում ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվել է ՀՀ զինված ուժեր։

Նա տեղեկացրել է, որ վերջինս ունի ողնաշարի հետ կապված առողջական խնդիր, և ծառայության ընթացքում ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով նրա առողջական վիճակը վատթարացել է։ 

Բարձրացված հարցի առնչությամբ, Պաշտպանի հանձնարարությամբ, անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում խնդիրը քննարկվել է ՀՀ Պաշտպանության նախարարության հետ։

Արդյունքում՝ քաղաքացին տեղեկացրել է, որ Պաշտպանի միջամտությամբ որդին անցել  է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները և գտնվում է բժշկական հսկողության ներքո»,- մանրամասնում են ՄԻՊ գրասենյակից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում