Տնտեսություն

Հայաստանի ագրոպարենային ապրանքների 58 տոկոսն է արտահանվում Ռուսաստան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ագրոպարենային ապրանքների 58 տոկոսն է արտահանվում Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ագրոպարենային ապրանքների՝ միջինացված ցուցանիշով 58 տոկոսն է արտահանվում Ռուսաստան:

«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը՝ անդրադառնալով արտահանման դիվերսիֆիկացիայի վերաբերյալ հարցին: 

Խոջոյանի խոսքով՝ միայն 2024 թվականին կազմակերպվել են 4 միջազգային ցուցահանդեսներ, որոնց մասնակցել է հայկական շուրջ 120 կազմակերպություն: «Այսինքն՝ 120 կազմակերպություն՝ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, հնարավորություն է ունեցել իր արտադրանքը ներկայացնելու Արաբական Միացյալ Էմիրություններում, ԱՄՆ–ում, ԵՄ երկրներում: Միջինացված և ծավալային հաշվեկշռով ասված ագրոպարենային ապրանքների 58 տոկոսն է, որ արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն»,–ասաց Խոջոյանը:

Ըստ նրա՝ թարմ միրգ–բանջարեղենի արտահանման դիվերսիֆիկացում անելու համար անհրաժեշտ է ավելի հիմնարար քայլեր նախաձեռնել: Փոխնախարարի խոսքով՝ միջազգային գործընկերները հարցնում են, թե արդյոք թարմ միրգը կամ բանջարեղենը, այգիներն ունեն համապատասխան միջազգային սերտիֆիկացում, արդյոք արտադրողները կարող են տալ առաջարկ՝ չափի, սորտի, տեսակի մասին: Արտադրողները, սակայն, ըստ նրա, դժվարանում են տալ:

«Դա է պատճառը, որ նախաձեռնվեց ինտենսիվ այգիների հիմնման ծրագիրը: Նպատակը արտահանման դիվերսիֆիկացնումն է ու այնպիսի այգիներ ունենալը, որ կհամապատասխանի ամբողջ աշխարհի միջազգային չափորոշիչներին: Այգիները, որոնք ծրագրի շրջանակում հիմնվում են, արդեն գալիս են բերքատվության այն մակարդակի, որ կկարողանան իրենց խոսքն ասել արտահանման ոլորտում»,–ասաց փոխնախարարը:

 

Խրախուսվում  են հերթական ներդրումային ծրագրերը. Լճաշեն գյուղում կկառուցվի գերժամանակակից ջերմոցային համալիր

Տնտեսություն

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. Լճաշեն գյուղում կկառուցվի գերժամանակակից ջերմոցային համալիր

Չինական գարեջուրը և գինին՝ «աշխարհը նվաճելու» ճանապարհին

Տնտեսություն

Չինական գարեջուրը և գինին՝ «աշխարհը նվաճելու» ճանապարհին

Shtigen-ն արևային էներգետիկայի ոլորտում հայկական փորձը «կարտահանի» Վրաստան

Տնտեսություն

Shtigen-ն արևային էներգետիկայի ոլորտում հայկական փորձը «կարտահանի» Վրաստան

Հողերի միավորում. փորձաքար՝ կառավարության և հնարավորություն գյուղատնտեսության համար

Տնտեսություն

Հողերի միավորում. փորձաքար՝ կառավարության և հնարավորություն գյուղատնտեսության համար

Մարտունի համայնքի ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսության պալատի մասնագետներին

Տնտեսություն

Մարտունի համայնքի ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսության պալատի մասնագետներին

Եվրոպական ինդեքսներ - 03/07/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 03/07/24

Ամերիկյան ինդեքսներ - 03/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներ - 03/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 03/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 03/07/24

Նավթի գներն աճել են - 03/07/24

Տնտեսություն

Նավթի գներն աճել են - 03/07/24

Քաղաքաշինության կոմիտեն և ՄԱԶԾ-Հայաստանը դիտարկում են համագործակցության առաջիկա ուղղությունները

Տնտեսություն

Քաղաքաշինության կոմիտեն և ՄԱԶԾ-Հայաստանը դիտարկում են համագործակցության առաջիկա ուղղությունները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում