Ցինդաոյի նավահանգստի՝ արհեստական բանականությամբ աշխատող տերմինալը Չինաստանի տեխնոլոգիական առաջընթացի վառ վկայությունն է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի մասին խոսելիս՝ անհնար է անտեսել տեխնոլոգիական թռիչքային առաջընթացը, որ տարեցտարի գրանցվում է այդ երկրում։ Դրա վառ վկայություններից է Ցինդաո քաղաքի նավահանգիստը, որի տերմինալներից մեկն ամբողջությամբ աշխատում է արհեստական բանականությամբ։ 

Հայաստանում Չինաստանի դեսպանության հրավերով Չինաստան այցելած լրագրողների և բլոգերների խումբը եղավ Ցինդաոյի նավահանգստում, ծանոթացավ նավահանգստի աշխատանքին և առաջիկա ծրագրերին։  Այն, ինչ տեսանք նավահանգստում, տպավորիչ էր։ Հսկայական նավահանգստի տերմինալներից մեկն աշխատում էր ամբողջ թափով և այդ աշխատանքում մարդկանց մասնակցությունը գրեթե զրոյական էր։ Այդ ամբողջ պրոցեսը կառավարում էր ընդամենը 1 մարդ, բայց ոչ թե հարթակից, այլ իր աշխատասենյակում նստած։ 

Ցինդաոյի նավահանգստի տերմինալն Ասիայում առաջինն է, որն ամբողջությամբ ավտոմատացված է։ Ավտոմատացման նշանները զգացվում են տերմինալի աշխատանքի ամբողջ պրոցեսի ընթացքում։ Տերմինալի խելացի համակարգը միավորում է պլանավորումը, դիսպետչերական կառավարումը և վերահսկողությունը՝ պրոցեսի հարյուրավոր գործոնների համակարգմամբ։ Նավերի և կոնտեյների մասին տեղեկատվության հիման վրա ավտոմատ կերպով ձևավորվում է աշխատանքային պլանը։ Խելացի վերամբարձ կռունկն ավտոմատ կերպով սկանավորում է նավի ուրվագիծը և ստեղծում է օպտիմալ աշխատանքային ուղի, օպտիկական ճանաչման համակարգը կոնտեյների մասին տվյալներ է ստանում իրական ժամանակում, 83 ավտոմատ կառավարվող տրանսպորտային միջոցները համակարգում իրենց դիրքերի մասին տեղեկատվություն են փոխանցում իրական ժամանակում, դինամիկ կերպով հաշվարկում են օպտիմալ ուղին։ Բախումներից խուսափելու լազերային համակարգն ու ուլտրաձայնային սենսորային համակարգն ապահովում են տրանսպորտային միջոցների անվտանգ աշխատանքը, որոնք իրականացնում են կոնտեյների տեղափոխումը։ 

Տերմինալի աշխատանքն ամբողջությամբ ավտոմատացնելու պրոցեսը տևել է ընդամենը երեք տարի, բոլոր սարքավորումները, որոնք օգտագործվել են տերմինալի կառուցման համար, արտադրվել են հենց Չինաստանում։ Նավահանգստի կառավարիչները որդեգրել են դրսից սարքավորումներ չներկրելու և դրանք հենց Չինաստանում արտադրելու քաղաքականություն։ 

Տերմինալի ավտոմատացումից հետո նավահանգստի աշխատակիցների թիվը նվազել է՝ 1200-ից հասնելով 300-ի։ 

Հսկայական նավահանգստի մյուս տերմինալներն այս պահին աշխատում են կիսաավտոմատ համակարգերով, սակայն դրանք ևս ժամանակի ընթացքում կանցնեն ամբողջությամբ ավտոմատացված աշխատանքի։ Նավահանգստի կառավարիչները նշում են, որ այդ գործընթացն իրականացնում են աստիճանաբար, որպեսզի չխաթարվի նավահանգստի աշխատանքը։ 

Հայերեն Русский 中文

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում