Հայաստան

Ջրային պարեկային ծառայությունն անցնում է ուժեղացված ծառայության

3 րոպեի ընթերցում

Ջրային պարեկային ծառայությունն անցնում է ուժեղացված ծառայության

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունն անցնում է ուժեղացված ծառայության։

Ծառայությունը հորդորում է պահպանել լողամիջոցների շահագործման կանոնները և հասարակական կարգը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացին Ներքին գործերի նախարարությունից, քաղաքացիների անվտանգությունը և հասարակական կարգի ապահովումը Սևանա լճի և առափնյա հատվածում Ջրային պարեկային ծառայության հիմնական ուղղություններից է, և պատահարների ծանր հետևանքները կանխարգելելու նպատակով կկիրառվի համապատասխան գործիքակազմ:

«ՆԳ նախարարությունը զգուշացնում է` պահպանեք լողամիջոցների շահագործման կանոնները և հասարակական կարգը. օրենսդրությամբ նախատեսված է ընդհուպ մինչև տուգանքի կիրառում։

Լողամիջոցների շահագործման կանոնների խախտումը կառաջացնի տուգանքի կիրառում հետևյալ դեպքերում.

լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելը կամ սթափության վիճակը որոշելու համար ստուգումից խուսափելը (նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով՝ 30 000 դրամ),

սահմանված կարգով չգրանցված կամ տեխնիկական անսարքություններ ունեցող լողամիջոցները շահագործելը կամ առանց կողային համարների լողամիջոց վարելը (նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ 10 000 դրամ),

առանց նավավարման իրավունքի վկայականի լողամիջոց վարելը կամ լողամիջոցի վարումը նավավարման իրավունքի վկայական չունեցող անձին հանձնելը (նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20000 դրամ),

առանց օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի լողամիջոցը շահագործելը (նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ 10 000 դրամ),

առանց փրկարարական միջոցների լողամիջոց վարելը կամ առկա փրկարարական միջոցներից ավելի ուղևորներ տեղափոխելը (նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ 10 000 դրամ),

լողամիջոցներում հրդեհային անվտանգության կանոնները խախտելը (նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20 000 դրամ),

հանգստյան գոտիներում լողալու համար նախատեսված վայրերում լողամիջոցներ վարելը (նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50 000 դրամ),

լողափնյա հատվածների հատուկ նշաններով առանձնացված գոտիներից դուրս լողափնյա տարածքներում լողամիջոցները ափին մոտեցնելը կամ հեռացնելը (նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20 000 դրամ)։

Հորդորում ենք լինել օրինապահ, պահպանել անվտանգության կանոնները. իրավախախտում կատարած անձինք տարածքում ծառայություն իրականացնող ջրային պարեկների կողմից կենթարկվեն վարչական պատասխանատվության»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեղադրություն

ԱԽ քարտուղարը կարծում է, որ ՀՀ-ն ինքնիշխանության դեմ ճնշումներին կարողացել է դիմակայել ժողովրդավարության շնորհիվ

Քաղաքականություն

ԱԽ քարտուղարը կարծում է, որ ՀՀ-ն ինքնիշխանության դեմ ճնշումներին կարողացել է դիմակայել ժողովրդավարության շնորհիվ

Նախկին պաշտոնյան պետությանը պատճառած վնասն ամբողջությամբ վերականգնել է

Իրավունք

Նախկին պաշտոնյան պետությանը պատճառած վնասն ամբողջությամբ վերականգնել է

ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մարգարայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպելու մասին հարցին

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մարգարայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպելու մասին հարցին

Տեսնում ենք, որ օրգանական կապ է ձևավորվում դատախազական համակարգի և ժողովրդի միջև․ վարչապետ

Քաղաքականություն

Տեսնում ենք, որ օրգանական կապ է ձևավորվում դատախազական համակարգի և ժողովրդի միջև․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը

Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը

ՀՀ-ն մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային համագործակցության և ինտեգրացիոն գործընթացներին. Ալեն Սիմոնյանը՝ Լազար Կոմանեսկուին

Տնտեսություն

ՀՀ-ն մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային համագործակցության և ինտեգրացիոն գործընթացներին. Ալեն Սիմոնյանը՝ Լազար Կոմանեսկուին

ՀԵՑ-ն ու «Վեոլիա ջուր»-ը մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում. ՄԻՊ-ը բողոքներ է ստանում

Իրավունք

ՀԵՑ-ն ու «Վեոլիա ջուր»-ը մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում. ՄԻՊ-ը բողոքներ է ստանում

Շիրակցի 300 դպրոցական այս տարի հանգիստը կանցկացնի Հանքավանում

Մարզեր

Շիրակցի 300 դպրոցական այս տարի հանգիստը կանցկացնի Հանքավանում

ԵՄ-ն բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի առանցքային գործընկերն է․ Վասիլիս Մարագոս

Քաղաքականություն

ԵՄ-ն բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի առանցքային գործընկերն է․ Վասիլիս Մարագոս

«Դետք» խումբը նոր հոլովակներ է հրապարակել

Շոու բիզնես

«Դետք» խումբը նոր հոլովակներ է հրապարակել

Դատախազությունն ուսումնասիրում է խորհրդային տարիներին ՀԿ-ներին հանձնված անշարժ գույքերի սեփականության իրավունքի իրավաչափությունը

Իրավունք

Դատախազությունն ուսումնասիրում է խորհրդային տարիներին ՀԿ-ներին հանձնված անշարժ գույքերի սեփականության իրավունքի իրավաչափությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում