Հանրապետության նախագահն ընդունել է Հայաստանում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական ծառայությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մունզեր Խալիլ Ալ-Ջուբուրին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ողջունելով հյուրին նախագահը նշել է. «Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում շնորհիվ նաև Ձեր անձնական ներդրման հայ-իրաքյան հարաբերությունները զարգացման նոր շրջան են մտել: Դուք մեր երկու երկրների համար մեծ նշանակություն ունեցող գործ արեցիք: Նկատի ունեմ Իրաքի և Հայաստանի նախագահների փոխադարձ այցելությունները, որոնք մեր երկրների հարաբերություններում զարգացման նոր էջ բացեցին և Ձեր անձնական ներդրումն այստեղ շատ մեծ է»:

Իր խոսքում Հանրապետության նախագահը նաև շատ բարձր է գնահատել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ակտիվ և արդյունավետ աշխատանքը, ինչպես նախագահների պաշտոնական այցերի նախապատրաստման և իրականացման, այնպես էլ Իրաք-Հայաստան բազմաշերտ գործընկերության զարգացմանը նոր թափ հաղորդելու գործում:

«Ես Հայաստանում երբեք օտարություն չեմ զգացել և պատիվ ունեմ Ձեզ հայտնել իմ խորին շնորհակալությունը հատկապես Ձեր ցուցաբերած մեծ աջակցության համար, որը զգացել ենք մեր գործունեության ողջ ընթացքում»,- ասել է Սուհայլան Մունզեր Խալիլ Ալ-Ջուբուրին՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարձր գնահատականի համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության և այլ ոլորտներում փոխգործակցության խթանման վերաբերյալ հարցեր: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը կարևորել է Հայաստանի և Իրաքի միջև տնտեսական համագործակցության առկա ներուժը լիարժեքորեն կյանքի կոչելուն ուղղված քայլերի խթանումը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման կարևորությանը, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հարակից երկրների շարունակական զարգացման համար:

 

 

Հայերեն Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն