Հայաստան

Դադարեցվել է «ԱԼՖԱ ՖԱՐՄ» ընկերությանը պատկանող հեղուկ վառելանյութի լցակայանի և նավթամթերքի պահեստարանի շահագործումը

2 րոպեի ընթերցում

Դադարեցվել է «ԱԼՖԱ ՖԱՐՄ» ընկերությանը պատկանող հեղուկ վառելանյութի լցակայանի և նավթամթերքի պահեստարանի շահագործումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմինի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևան քաղաքի Շիրակի փողոց 1/68 հասցեում՝ «ԱԼՖԱ ՖԱՐՄ» ՓԲ ընկերության կողմից շահագործվող  արտադրական վտանգավոր օբյեկտներ  հանդիսացող հեղուկ վառելանյութի լցակայանի և նավթամթերքի պահեստարանի՝   նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՔՏՀԱ տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից, վերոնշյալ լցակայանի և նավթամթերքի պահեստարանում իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում Տեսչական մարմնի մասնագետներն արձանագրել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։ 

Ուստի՝ հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա ամբողջությամբ դադարեցվել է վերը նշված հասցեում, «ԱԼՖԱ ՖԱՐՄ» ՓԲ ընկերությանը պատկանող և նրա կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտներ  հանդիսացող հեղուկ վառելանյութի լցակայանի և նավթամթերքի պահեստարանի գործունեությունը, ինչպես նաև ընկերության աշխատողներին և այլ անձանց արգելվել է  արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործմանն ուղղված որևէ գործողության իրականացում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում