Իրավունք

ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարել են

1 րոպեի ընթերցում

ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարել են

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարել են՝պաշտոնավարման սահմանադրական ժամկետը լրանալու հիմքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել դատական դեպարտամենտը։

«Հատկանշական է, որ Վիգեն Քոչարյանը ԲԴԽ առաջին գիտնական անդամն է, ով պաշտոնավարել է սահմանադրական 5 տարվա ժամկետն ամբողջությամբ:

Շնորհակալություն ենք հայտնում պարոն Քոչարյանին իր կատարած բարեխիղճ և սրտացավ աշխատանքի, ինչպես նաև դատական համակարգում ներդրված մեծ ավանդի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում