Սևաստոպոլում հրթիռակոծության տուժածների թիվը հասել է 151-ի, սահմանվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի Սևաստոպոլ քաղաքի հրթիռակոծությունից հետո բուժօգնության դիմածների թիվը հասել է 151-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։

Ավելի վաղ հայտնի էր 144 տուժածի մասին։

Տուժածներից 82-ը հոսպիտալացվել են: 

Սևաստոպոլում տեղի ունեցած հարձակումից հետո նահանգապետն արտակարգ իրավիճակի ռեժիմ է մտցրել։

Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ հունիսի 23-ին, ժամը 12։15-ին ուկրաինական կողմը հարվածներ է հասցրել քաղաքին՝ կիրառելով կասետային մարտագլխիկներով ամերիկյան ATACMS օպերատիվ-մարտավարական հինգ հրթիռ։ Զոհվել է 5 մարդ։

Ռուսաստան

Ռուսաստանը հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ կողմից Սևաստոպոլի հրթիռակոծման մասին

 

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում