Աշխարհ

Հնդկաստանի մայրաքաղաքում շոգից մոտ 200 անօթևան է մահացել

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի մայրաքաղաքում շոգից մոտ 200 անօթևան է մահացել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի հյուսիսում սաստիկ շոգի պատճառով վերջին շաբաթվա ընթացքում մոտ 200 անօթևան մարդ է մահացել Նյու Դելիում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters–ը՝ այս մասին տեղեկացրել է անօթևաններին օգնելու համար ստեղծված խումբը: 

Հնդկաստանը պայքարում է ռեկորդային բարձր ջերմաստիճանի դեմ:

Հունիսի 11-19-ն ընկած հատվածում Նյու Դելիում ընդհանուր առմամբ 192 անօթևան է մահացել: 

«Կլիմայի նման փոփոխության հետևանքները կրում են ամենաչքավորները: Այդ մարդկանց մեծ մասն ապրում է բաց տարածքում և պաշտպանված չէ շոգից: Մահվան դեպքերը գրանցվել են հիմնականում շոգից », -ասել է «Համապարփակ զարգացման կենտրոն» ոչ առևտրային կազմակերպության ղեկավար Սունիլ Կումար Ալեդիան:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում