Աշխարհ

Շվեդիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Շվեդիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեդիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ ռուսական ինքնաթիռի կողմից Շվեդիայի օդային տարածքի խախտման առթիվ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ բողոքելու Ռուսաստանի կողմից Շվեդիայի օդային տարածքի խախտման դեմ, որը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ հունիսի 14-ին»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Շվեդիայի զինված ուժերը ավելի վաղ հայտնել էին, որ ռուսական ինքնաթիռը խախտել է Շվեդիայի օդային տարածքը։

ՌԴ ՊՆ-ն իր հերթին հայտարարել է, որ ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռների բոլոր թռիչքներն իրականացվում են օդային տարածքի օգտագործման միջազգային կանոնների խստիվ պահպանմամբ։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում