Աշխարհ

Միջուկային տերությունները շարունակում են արդիականացնել իրենց զինանոցները. SIPRI

2 րոպեի ընթերցում

Միջուկային տերությունները շարունակում են արդիականացնել իրենց զինանոցները. SIPRI

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհաքաղաքական իրադրության վատթարացմանը զուգահեռ միջուկային տերություններն ավելի ու ավելի են զարգացնում են իրենց միջուկային զինանոցները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցում։

«2023 թվականին միջուկային զենք ունեցող ինը պետություններ՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան և Իսրայելը, շարունակել են արդիականացնել իրենց միջուկային զինանոցները, իսկ դրանցից մի քանիսը տեղակայել են միջուկային զենքով զինված կամ միջուկային լիցք կրելու ունակ զենքի նոր համակարգեր», - նշվում է տեքստում։ 

SIPRI-ի հիմնական եզրակացություններից մեկն այն է, որ միջուկային զենքի և դրա տեսակների քանակն աճում է, քանի որ երկրներն ավելի ու ավելի շատ են ապավինում միջուկային զսպման միջոցներին:

2024 թվականի հունվարի դրությամբ աշխարհում կար մոտավորապես 12 121 մարտագլխիկ, որոնցից 9 585-ը եղել է մարտական պատրաստության վիճակում։ Զեկույցի համաձայն՝ դրանցից 3 904-ը տեղակայվել է հրթիռների կամ ինքնաթիռների վրա, ինչը 60-ով գերազանցում է նախորդ տարվա հունվարի գնահատումները։ Մոտ 2 100 մարտագլխիկներ բարձր մարտական պատրաստության վիճակում են գտնվել  բալիստիկ հրթիռների վրա: Նշվում է, որ գրեթե բոլոր մարտագլխիկները պատկանել են Ռուսաստանի Դաշնությանը կամ ԱՄՆ-ին, բայց համարվում է, որ Չինաստանն առաջին անգամ որոշ մարտագլխիկներ բերել է բարձր պատրաստության վիճակի:

Իրենց հերթին, Հնդկաստանը, Պակիստանը և Հյուսիսային Կորեան ձգտում են որոշ մարտագլխիկներ բալիստիկ հրթիռների վրա տեղակայելու հնարավորություն ստեղծել: Նման հնարավորություններ արդեն ունեն Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, հայտնում է ինստիտուտը: 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում