Եվրոպա

Գերմանիայում  ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել

1 րոպեի ընթերցում

Գերմանիայում  ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել յոթ դաշնային երկրամասերում և առգրավել կոկաինի ապօրինի խմբաքանակ՝ 35 տոննա քաշով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները։

Սա երկրի պատմության մեջ կոկաինի խոշորագույն անօրինական խմբաքանակի առգրավումն է:

Ըստ ASB Zeitung պարբերականի՝ 7 տարածաշրջաններում անցկացված գործողությունների արդյունքում շաբաթվա ընթացքում ձերբակալվել է 7 անձ։ 

Թմրամիջոցի ծավալների, գնահատման արժեքի և ծագման երկրի մասին տվյալներ իշխանությունները կհայտնեն հունիսի 17-ին կայանալիք մամուլի ասուլիսում:

DPA գործակալությունը, վկայակոչելով Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի արդարադատության նախարարությունը, նշում է, որ կոկաինը հայտնաբերվել է Համբուրգի նավահանգստում դեռ անցյալ տարի, բայց այդ մասին չի հաղորդվել։ Պատճառները, թե տեղեկատվությունն ինչու չի հրապարակվել, չեն նշվում։

Իր հերթին, Bild պարբերականը գրում է, որ թմրանյութը հայտնաբերվել է մրգի արկղերում՝ արքայախնձորների մեջ թաքցված։ 

Կոկաինի խմբաքանակի արժեքը գնահատվում է 30 միլիարդ եվրո:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում