Ռուսաստան

Ստոլտենբերգը կարծում է, որ Չինաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի ՌԴ-ին աջակցելու համար

1 րոպեի ընթերցում

Ստոլտենբերգը կարծում է, որ Չինաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի ՌԴ-ին աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ անհրաժեշտ է դիտարկել Չինաստանի վրա տնտեսական ճնշման հնարավորությունը, եթե նա շարունակի աջակցություն ցուցաբերել Ռուսաստանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցում:

«Ինչ-որ փուլում մենք ստիպված կլինենք ինչ-ինչ տնտեսական հետևանքներ դիտարկել, եթե Չինաստանը չփոխի իր գործելակերպը», - ասել է Ստոլտենբերգը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ տված հարցազրույցում։

Ըստ Ստոլտենբերգի՝ Պեկինը փորձում է «երկակի խաղ խաղալ»՝ աջակցելով Ռուսաստանին ռազմական գործողություններում, միևնույն ժամանակ փորձելով պահպանել հարաբերությունները եվրոպական գործընկերների հետ։ 

Նա նշել է, որ «խոսակցություններ կան» ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից հնարավոր պատժամիջոցների մասին։ 

Չինաստանը բազմիցս հայտարարել է, որ Մոսկվային չի վաճառում մահաբեր զենքեր և այնպիսի տեխնոլոգիաներ ու սարքավորումներ, որոնք կիրառելի են ռազմական ոլորտում։ 

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում