Քաղաքականություն

Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպել ընդդիմադիր խմբակցության հետ և պատասխանել բոլոր հարցերին

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպել ընդդիմադիր խմբակցության հետ և պատասխանել բոլոր հարցերին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հետ ու պատասխանել բոլոր հարցերին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին պատասխանի ընթացքում, երբ պատասխանի համար նախատեսված ժամանակահատվածն ավարտվեց: 

«Ես պատրաստ եմ ձեր բոլոր հարցերին պատասխանել: Պատրաստ եմ ձեր խմբակցության հետ հանդիպել և բոլոր հարցերին պատասխանել»,–ասաց Փաշինյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում