Քաղաքականություն

Վախենում եմ Հայաստան պետությունը զրոյացնելու ոմանց ծրագրի իրականություն դառնալուց․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Վախենում եմ Հայաստան պետությունը զրոյացնելու ոմանց ծրագրի իրականություն դառնալուց․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ,12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում կան մարդիկ, ովքեր պետությունը զրոյացնելու օրակարգ ունեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով վախերի մասին։

«Այո, ես վախենում եմ Հայաստան պետությունը զրոյացնելու ոմանց ծրագրի իրականություն դառնալուց, որովհետև, ցավոք, երկրում և այս դահլիճում, ցանկապատներից այս կողմ և ցանկապատից այն կողմ ահագին մարդիկ կան, որ գիտակցաբար այդ օրակարգն են տանում։ Իհարկե, կան մարդիկ, որոնք իրենց ձևակերպմամբ ազնիվ մղումներով են այնտեղ։ Ինչո՞ւ չպետք է վախենանք։ Եթե որևէ մեկը ղեկավարում է մի երկիր, որը ունի այն պատմությունը, որը ունի, բա ինչո՞ւ չպետք է վախենա»,-ասաց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում