Քաղաքականություն

Ազգային ժողովը շարունակում է նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը շարունակում է նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում շարունակվում են մայիսի 12-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը: 

Խորհրդարանը կքննարկի վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կներկայացնի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը կներկայացնի ՀՀ հաշվեքննիչ պալատի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

Ժամը 16:30-ին կկայանա կառավարության անդամների հետ հարցուպատասխանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում