Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկոլոգիական և մարդածին գործոններով պայմանավորված օդի աղտոտվածությունը մոտավորապես 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել 1980-ից մինչև 2020 թթ. ընկած ժամանակաշրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է South China Morning Post-ը՝ վկայակոչելով Սինգապուրի Նանյանի համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները։

Հետազոտությունների ընթացքում գիտնականները հայտնաբերել են, որ PM 2,5 (2,5 միկրոնի չափի) մանրադիսպերս պինդ մասնիկները, որոնք առաջանում են արդյունաբերական և տրանսպորտային արտանետումների հետ, ինչպես նաև բնական երևույթների հետևանքով, վնասակար ազդեցություն են ունենում մարդու առողջության վրա՝ արյունատար համակարգ ներթափանցելու ունակության պատճառով: Հետազոտողները կարծում են, որ միկրոմասնիկներով օդի աղտոտումը դարձել է կաթվածների, ուռուցքային հիվանդությունների, սրտի ու թոքերի հիվանդությունների պատճառներից մեկը։

1980-ից մինչև 2020 թվականը Ասիայի երկրներին բաժին է ընկել օդի աղտոտվածությամբ պայմանավորված ավելի քան 98 միլիոն վաղաժամ մահ: Մասնավորապես, ամենից շատ տուժել են Չինաստանը և Հնդկաստանը, ինչպես նաև Բանգլադեշը, Ինդոնեզիան, Պակիստանը և Ճապոնիան։

Պարբերականը մեջբերում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները, որոնց համաձայն, տարվա ընթացքում 6,7 միլիոն վաղաժամ մահերը կապված են «շենքերի ներսում և դրսում օդի աղտոտվածության համակցված ներգործության հետ»։

Ավելի վաղ Շրջակա միջավայրի եվրոպական գործակալությունը հայտնել էր, որ օդի աղտոտվածությունը PM 2,5 մասնիկներով շարունակում է մնալ եվրոպացիների առողջության համար հիմնական սպառնալիքներից մեկը։ Նրա խոսքով՝ միայն 2021 թ. դա լրջորեն ազդել է մոտավորապես 253 հազար մարդու առողջության վրա և, ի վերջո, հանգեցրել նրանց մահվան։

Հայերեն فارسی Русский

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել