Քաղաքականություն

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 31 հարց:

Խորհրդարանը կքննարկի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը և մի շարք այլ օրինագծեր:

Օրակարգում են նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ, ՀՀ հաշվեքննիչ պալատի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումները:

Խորհրդարանը հունիսի 11–ին մեկնարկող հերթական նիստերի ընթացքում կքննարկի նաև Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում