Քաղաքականություն

Շարժումը չունի գաղափարախոսություն, ծրագիր ու առաջարկ. ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

Շարժումը չունի գաղափարախոսություն, ծրագիր ու առաջարկ. ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից գաղափարախոսություն, ծրագիր ու առաջարկ չի տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Ես կարծում եմ, որ շարժումը ոչնչով չի տարբերվում մնացած նախորդ շարժումներից՝ բացի գլխավոր դերակատարից: Այդ շարժումը չունի գաղափարախոսություն, չունի ծրագիր, չունի առաջարկ»,- ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը նկատեց՝ խորհրդարանական 2 ընդդիմադիր ուժերը միասին շուրջ 300 հազար ձայն են հավաքել: «Կարող են, թող այդ 300 000–ի 1/3–րդ հավաքեն: Ամեն ցույցը 5–10 հազարով ավելի քիչ է լինում»,–ասաց նա՝ հավելելով, որ 2018 թվականի հեղափոխության համար են ուզում ռևանշ անել:

Ներքաղաքական իրավիճակի հետ կապված գլոբալ առումով ԱԺ նախագահին ոչինչ չի անհանգստացնում:

«Անհանգստացնում է այն, որ երևի մարդկանց հետ պետք է ավելի շատ խոսենք, որ այս մարդիկ չխաբեն նորմալ մարդկանց: Իսկ այդ մարդիկ խաբում են նորմալ մարդկանց, անընդհատ ինչ-որ բաներ են ասում, հետո ստիպված են լինում մի մասը հերքել»,–հավելեց Սիմոնյանը:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պահանջելով վարչապետի հրաժարականը: Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կաթողիկոսին խնդրել է սառեցնել իր հոգևոր ծառայությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում