«Տանը մենակ» ֆիլմի տունը 5,25 մլն դոլարով գնորդ է գտել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տունը, որտեղ տեղի են ունեցել «Տանը մենակ» ֆիլմի նկարահանումներն Իլինոյս նահանգի Ուինետկա քաղաքում, վաճառքի հանվելուց կարճ ժամանակ անց գնորդ է գտել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Wate պարբերականը։

Տունը վաճառքի է հանվել մայիսի 24-ին, 5,25 մլն դոլարով, իսկ մայիսի 31-ին հայտարարվել է, որ վաճառողն ու գնորդը պայմանագիր են կնքել, սակայն գործարքի կայացման համար դեռ որոշակի պայմաններ պետք է կատարվեն։

Դրսից տունը դեռ որոշակիորեն պահպանում է ՄաքՔալիստերների տան արտաքին տեսքը, սակայն ներսից այն լիովին փոխվել է։

Տունը կառուցվել է 1921 թվականին, իսկ 2018 թվականին այն ամբողջովին վերանորոգվել և ընդլայնվել է։ Այժմ տան մակերեսը կազմում է 9126 քառ. ֆուտ (մոտավորապես 848 քառ. մ.)։ Տունն ունի հինգ ննջասենյակ, վեց լոգասենյակ, նկուղ, երեք ավտոմեքենայի համար նախատեսված ավտոտնակ, մարզասրահ, կինոթատրոն, բասկետբոլի փակ խաղահրապարակ։

Տունը երկրորդ անգամ է վաճառվում 1990 թ. «Տանը մենակ» ֆիլմի թողարկումից հետո։ 2012 թ. այն գնվել է 1,58 մլն դոլարով այն դեպքում, երբ վաճառքի էր հանվել 2,4 մլն դոլարով։

Հայերեն

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը