Քաղաքականություն

Իրանը չի ընդունում տարածաշրջանի երկրների սահմանները փոխող որևէ նախաձեռնություն․ Ալի Բաղերի Քանի

1 րոպեի ընթերցում

Իրանը չի ընդունում տարածաշրջանի երկրների սահմանները փոխող որևէ նախաձեռնություն․ Ալի Բաղերի Քանի

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին վերահաստատել է իրանական կողմի՝ բազմիցս հնչեցրած այն դիրքորոշումը, որ Թեհրանը դեմ է որևէ նախաձեռնության, որը կփոխի տարածաշրջանի ժողովրդագրությունը և սահմանները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին ասել է CNN Türk-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարցին։

«Մենք (խմբ․ Իրան) աջակցում ենք ցանկացած նախաձեռնության, որը կօգնի տարածաշրջանի զարգացմանը, բայց չենք ընդունում որևէ նախաձեռնություն, որը կփոխի տարածաշրջանի ժողովրդագրությունը և տարածաշրջանի սահմանները»,- ասել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում