Մշակույթ

Երևանի պետական կամերային երգչախումբը «Հայնովկա» փառատոն-մրցույթին Լեհաստանում արժանացել է մրցանակի

1 րոպեի ընթերցում

Երևանի պետական կամերային երգչախումբը «Հայնովկա» փառատոն-մրցույթին Լեհաստանում արժանացել է մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ, Լեհաստանում անցկացվող «Հայնովկա» ուղղափառ եկեղեցական երաժշտության 43-րդ փառատոն-մրցույթին, որին այս տարի բացառապես մասնակցում էին նախորդ փառատոնների առաջին մրցանակակիրները, արժանացել է առաջին մրցանակի՝ պրոֆեսիոնալ երգչախմբեր անվանակարգում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Կամերային երաժշտության ազգային կենտրոնից։

ԵՊԿԵ-ն հրավեր էր ստացել մասնակցելու այս տարվա փառատոնին որպես պատվավոր, դեռևս 2022 թվականին առաջին մրցանակին արժանացած երգչախումբ։

Երգչախումբը ելույթներով հանդես է եկել փառատոնի շրջանակում՝ Վարշավայում և Բելիստոկում, լավագույնս ներկայացնելով հայ կատարողական արվեստը։

Փառատոնին մասնակցությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում